ԱՄՆ-ն Վրաստանին միջուկային եւ այլ սպառնալիքներ հայտնաբերող հատուկ սարքավորում է նվիրել
ԱՄՆ-ն Վրաստանի ՆԳՆ-ին քիմիական, կենսաբանական, ռադիոկատիվ եւ միջուկային սպառնալիքներ հայտնաբերող հատուկ սարքավորում է նվիրել։ Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը՝ վկայակոչելով գերատեսչության կայքը։ Սարքավորումը փոխանցվել է Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության պետ Մինդիա Լորթքիփանիձեի եւ ԱՄՆ էներգետիկայի վարչության միջուկային մաքսանենգության հայտնաբերման ու կանխման ստորաբաժանման տարածաշրջանային խորհրդական Սանդրո Վոլսկիի հանդիպման ժամանակ։
Հանդիպման ընթացքում տարբեր սարքավորումներ են ցուցադրվել՝ նման միջադեպերի հետեւանքով սպառնալիքների հայտնաբերման ու չեզոքացման համար։
Կողմերը քննարկել են նաեւ քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ եւ միջուկային սպառնալիքների ոլորտում համագործակցությունը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Մանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններից
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս