Մերկելը Պարսից ծոցի երկրներին, Թուրքիային ու Իրանին կոչ է արել համատեղ կարգավորել Քաթարի շուրջ ճգնաժամը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտահոգություն է հայտնել Քաթարի շուրջ իրավիճակի զարգացումով։ Նա Պարսից ծոցի երկրներին, նաեւ Թուրքիային ու Իրանին կոչ է արել համատեղ աշխատել տարածաշրջանային ճգնաժամի կարգավորման համար, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով, այդ «շատ տագնապալի» իրավիճակն անհնար է հաղթահարել առանց տարածաշրջանային դերակատարների ներգրավման։ «Մենք տեսնում ենք, որ օրինակ Սիրիայի ու Իրաքի հակամարտությունների քաղաքական կարգավորումն անհնար է , քանի դեռ որոշակի դերակատարներ չեն ներառվում երկխոսության մեջ ։ Այս իրավիճակում խոսքը Քաթարի, Թուրքիայի ու Իրանի մասին է»,- ասել է նա։ Մերկելը նշել է տարածաշրջանում ուժերի «ողջամիտ» հավասարակշռություն պահպանելու անհրաժեշտությունը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Մանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններից
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս