Կրակոցներ չեն եղել. Շիրակի մարզի դատախազը չցանկացավ նշել միջադեպի մասնակիցների անունները
Գյումրիի Թատերական հրապարակում հունիսի 8-ի երեկոյան տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կրակոցներ չեն եղել։ Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։
«Տեղի է ունեցել միայն ծեծկռտուք։ Կրակոցներ ընդհանրապես չեն եղել»,- ասաց դատախազը։
Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 258-ի (խուլիգանության) հատկանիշներով. «Իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ՝ վիճաբանության մասնակցած անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,-ասաց նա:
Կարեն Գաբրիելյանը նաեւ նշեց, որ չի կարող հնչեցնել վիճաբանության մասնակցած անձանց անունները, քանի դեռ ոստիկանության կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումները։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի Թատերական հրապարակում հունիսի 8-ի երեկոյան տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք, հնչել են կրակոցներ: Aravot.am-ի փոխանցմամբ, թաղի բնակիչները ճանաչել են, որ վիճաբանողներից մեկը «Շիրակ» ԳԳՄ տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանի վարորդն է, մյուսը՝ գազի գրասենյակի նախկին աշխատակից Վարդան Եդիգարյանն է: Վերջինս Գյումրու ավագանու անդամ է, գազի գրասենյակի տեղամասի պետ է եղել, որին ազատել են աշխատանքից, իսկ ՀՀԿ-ական Սերգեյ Ամիրբեկյանի վարորդը ուժային կառույցներում տարբեր պաշտոններ զբաղեցրած Անդրանիկ Պողոսյանի՝ «Կոբալ Անդոյի» որդին է։ Վերջիններս սկսել են թունդ վիճաբանության մեջ մտնել հենց գազի գրասենյակում, որը տեղափոխվել ու շարունակվել է թատրոնի մոտ։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Մանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններից
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին