Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 28 մլն ՀՀ դրամի վնաս: Ոսկե գնդակ-ի դափնեկրի ընտրության քվեարկությունը պաշտոնապես ավարտվել է Ռուսաստանը խստացրել է ԱՊՀ որոշ երկրներ կանխիկ միջոցների դուրսբերման կանոնները Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը Արծաթե մեդալ` Աշխարհի գավաթի փուլի Մեծ մրցանակի խաղարկությունում Ալեխանդրո Բալդեն դուրս է մնացել թիմի հիմնական կազմից Ձեր քաղաքական գործիչները հասկանում են, որ աշխարհը փոխվել է Հյուպատոսությունները հնարավորինս օպերատիվ կվերազինվեն, կընդունեն անձնագրի և ID քարտի դիմումներ Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր Փյունիկի նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Դմիտրի Գունկոն Հանդիպում հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների հետ Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը

Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 28 մլն ՀՀ դրամի վնաս:Ոսկե գնդակ-ի դափնեկրի ընտրության քվեարկությունը պաշտոնապես ավարտվել էՌուսաստանը խստացրել է ԱՊՀ որոշ երկրներ կանխիկ միջոցների դուրսբերման կանոններըՁերբակալվել է Վահրամ ՍահակյանըԱրծաթե մեդալ` Աշխարհի գավաթի փուլի Մեծ մրցանակի խաղարկությունումԱլեխանդրո Բալդեն դուրս է մնացել թիմի հիմնական կազմիցՁեր քաղաքական գործիչները հասկանում են, որ աշխարհը փոխվել էՀյուպատոսությունները հնարավորինս օպերատիվ կվերազինվեն, կընդունեն անձնագրի և ID քարտի դիմումներԱյլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկերՓյունիկի նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Դմիտրի ԳունկոնՀանդիպում հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների հետԴավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրըԴեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի ընտանիքի եկամտաբեր բիզնես գործարքներըԵրևանում Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել. կան զոհերԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամԵմենի խորհրդարանը հաստատել է համընդհանուր զորահավաքի առաջարկըԵրկկողմ հանդիպում Սրբուհի Գալյանի և Ժերալդ Դարմանենի միջև OpenAI-ն չի թողարկի իր նոր՝ GPT-6.1 Astra արհեստական բանականության մոդելըԴատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավարից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամEU4Culture II. Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում կխթանվեն ստեղծարար էկոհամակարգերըՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ԵՄ-ն մեկնարկել են Սևանի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագիրՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըՌիբոկ-ի լողավազանում ջրահեղձ եղած անձը մահացել էԿրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրըՄհեր Գրիգորյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորություններըՍպասվում է անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՖԻՖԱ-ն հերքել է Ինֆանտինոյի դեմ մեղադրանքներըԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության արդիականացումը` անհրաժեշտ քայլՎրաստանի հավաքականը նոր մարզչի գլխավորությամբ ևս չկարողացավ հաղթելՔաղաքականությունը՝ առանց կանանց․ որտե՞ղ են նրանքՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներԻրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու վերաբերյալ օրինագիծըՊահանջել է պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց (տեսանյութ)Սահմանափակվում է Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ մի շարք տվյալների տարածումըԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial TimesՓարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթովՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշարային աղյուսակում երկրորդն էCOP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ՀայաստանՌուբիոն հիշեցրել է, որ Իրանը բացահայտ կերպով սպառնացել էԴա ճիշտ չէ. ես նրանց ոչինչ չեմ առաջարկել. ԹրամփՄեկնարկում է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըԿարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից էՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը (տեսանյութ)Արարատի մարզի Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածքՀայաստանը հաստատակամ է՝ լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըԼոռու մարզում առողջության համընդհանուր ապահովագրության արդյունքները. մարզպետի հաշվետվությունը (տեսանյութ)Իսպանիայում տնից վտարված 87-ամյա կինը կկարողանա վերադառնալ իր բնակարանԿապանի հետիոտնային կամուրջները զարդարվել են կենդանիների բրոնզե քանդակներով (ֆոտոշարք)Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Մշակույթ

Եկեղեցին այսօր նշում է Առաջավորաց պահքը

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Առաջավորաց պահքը: Առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, տեւում է հինգ օր:

Առաջավորացն առաջին պահքն է, որ հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից, եւ հենց այդ պատճառով էլ կոչվում է առաջվորաց` առաջին:

Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը նախքան Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին մկրտելը 65 օր շարունակ Քրիստոսի հավատքն էր քարոզում եւ այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահեցողությամբ եւ ապաշխարությամբ պատրաստվել մկրտության:

Հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն՝ ընդհանրապես ոչինչ չէին ուտում. սակավ ջուր էին գործածում, կամ էլ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաեւ այլ կերակուրներ ու մեղրը, եւ տարբերակում մտավ պահքի ու ծոմի միջեւ` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակ:

Առաջավորաց պահքը հիմնականում նախորդում է Ս. Սարգսի տոնին, սակայն տոնի հետ որեւէ առնչություն չունի:

Պահք պահելուց առաջ ցանկալի է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության եւ աղոթել, որ Աստված զորացնի՝ պահքը ճիշտ անցկացնելու եւ հոգեւոր օգուտներ քաղելու համար:

Պահքից դուրս գալու համար կարեւոր է Ս. Սարգսի տոնին մասնակցել Ս. Պատարագին եւ հաղորդություն սատանալ:

Իսկ ինչո՞ւ ենք հինգ օր պահք պահում։

Մեր եկեղեցու հայրերը սրան մի քանի բացատրություն են տալիս:

Ա) Ինչպես արդեն ասվեց, Ս. Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ ողջ արքունիքը եւ հայ ժողովուրդն ապաշխարության եւ պահքի մեջ եղան 5 օր:

Բ) Քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) եւ շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը), որոնցով մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի զղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն եւ ջանա այլեւս չմեղանչել:

Գ) Ինչպես հայտնի է, Աստված աշխարհն ու նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում։ Վեցերորդ օրը ստեղծեց մարդուն եւ, թեեւ մինչ այդ արդեն ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրաման, սակայն ուտելու հրաման դեռեւս չէր տվել։ Այդ հրամանը (Տես` Ծննդ. 1:29-30) մարդուն ու կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն` 5 օր հետո: Ուրեմն, աշխարհի ստեղծման առաջին 5 օրը, կարելի է ասել, պահքի կամ ծոմի օրեր էին, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ուտում։

Դ) Ըստ Եկեղեցու` հնգօրյա պահք սահմանել էին նաեւ Մովսեսից առաջ եղած նահապետները: Ավանդությունն ասում է, թե դրախտից արտաքսվելուց հետո Ադամը 5 օր քաղցած մնաց: Նրանից սովորելով` նրա որդիներն էլ են հնգօրյա պահք պահել, օրինակ, Աբելը` զոհ մատուցելուց առաջ, կամ Սեթը, երբ իր հայր Ադամը մեռավ։ Ենովքն էլ 5 օր պահք էր պահում ամեն ամսամուտի, իսկ Նոյն այս պահքը պահել է տապան մտնելուց առաջ եւ այնտեղից ելնելուց հետո։ Աբրահամը, Հակոբը եւ Հովսեփն էլ են հնգօրյա պահք պահել: Եվ ըստ մեր Եկեղեցու հայրերի բացատրության` Առաջավորաց պահքի` նաեւ նահապետներից սահմանված լինելն է պատճառը, որ այս պահքի առաջին չորս օրերի րնթացքում (երկուշաբթիից մինչեւ հինգշաբթի) Աստվածաշնչից հատվածներ` ընթերցվածներ, չեն կարդում եկեղեցում, որովհետեւ այս պահքը հաստատվեց այն ժամանակ, երբ դեռ չէին գրվել ոչ Հին Կտակարանի, ոչ էլ առավել եւս Նոր Կտակարանի գրքերը:

Առաջավորաց պահքի վերջին` ուրբաթ օրը Հովնան մարգարեի (ն. Ք. 8-րդ դար) հիշատակի օրն է, եւ եկեղեցում ընթերցվում է նրա գիրքը, որտեղ նույնպես խոսվում է պահքի ու ապաշխարության մասին. «Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ եւ անասուն, հոտ եւ արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն եւ ջուր չխմեն: Եվ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից եւ անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում…» (Հովն. 3:7-8):