Ես միշտ հիացել եմ իսլամական մշակույթով. Արքայազն Չարլզը հայտնել է Իրան այցելելու ցանկության մասին
Բրիտանական գահի ժառանգորդ, Ուելսի արքայազն Չարլզը հայտնել է, որ կցանկանար այցելել Իրան:
Արքայազնը մասնավորապես ասել է, որ կցանկանար պաշտոնական այցով մեկնել Իրան՝ այն անվանելով «աշխարհի կարևոր մաս», որտեղ «ականավոր մարդիկ» են ապրում:
«Դարեր շարունակ Իրանն աշխարհում նշանակալից դեր է խաղացել և մեծ ավանդ ունի մշակույթում, պոեզիայում և արվեստում: Իսկապես ականավոր մարդիկ: Ես միշտ հիացել եմ իսլամական մշակույթով, ճարտարապետությամբ և արհեստով»,- ասել է Չարլզը՝ Sunday Times-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ ԱՄՆ Իրանի հարցով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտնել էր, որ Իրանի դիվանագիտական մեկուսացումը խորանում է, և ողջունել էր միջուկային գործարքի լուծման հարցում բանակցությունների մեխանիզմ գործարկելու՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի որոշումը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա