Ոստիկանության պարզաբանումը Դ. Իոաննիսյանի ընտանիքին վերաբերվող տվյալների մասին
Տարբեր ԶԼՄ-ներում հրապարակվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից տարածված հայտարարությունը «Դանիել Իոաննիսյանին մեղադրում են անձնական տվյալների գաղտնիության իրավունքի խախտման համար» վերտառությամբ:
Մասնավորապես նշվում է, թե «Իրավունք» թերթի կայքէջում հրապարակված՝ Դանիել Իոաննիսյանի ընտանիքին և անձնական կյանքին վերաբերվող տվյալներին տիրապետել է բացառապես ՀՀ ոստիկանությունը, և դրանք, Դ. Իոաննիսյանից բացի, չէին կարող տրամադրվել որևէ այլ երրորդ անձի:
Նշված հրապարակման առթիվ պարզաբանում ենք, որ Դանիել Իոաննիսյանի, նրա մոր, հոր և տատի կողմից, 2008-2014թթ. ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում ստացվել են մի շարք դիմումներ: Հինգ դիմումների վերաբերյալ նախապատրաստված նյութերը արխիվացվել են և ներկա դրությամբ ՀՀ ոստիկանությունում չեն:
Հիշյալ անձանցից այլ դիմումներ կամ ահազանգեր ստանալու փաստը հնարավոր չէ ճշտել, քանի որ 2008-2011 թթ. ընթացքում ոստիկանության Մաշտոցի բաժին մուտքագրված դիմումների և բողոքների հաշվառման մատյանները, դրանց պահպանման ժամկետներն անցնելու կապակցությամբ, ոչնչացվել են ՀՀ ոստիկանության պետի գերատեսչական հրամանով սահմանված կարգով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ անձի մասնավոր կյանքի գաղտնիք կազմող տվյալներ հրապարակելը, ինչպես որակված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից, ՀՀ ոստիկանության գործելակերպը չէ, ուստի կոչ ենք անում ենթադրությունների հիման վրա ոստիկանությանը չվերագրել անհեռանկար, պարզունակ և օրինականության տեսանկյունից կասկածելի գործողություններ:
ՀՀ Ոստիկանություն


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...