Իսրայելը ինքնիշխան պետություն է, որտեղ գործում է օրենքի գերակայությունը. Իսրայելի նախագահ
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ քննադատությանը՝ շեշտելով, որ Իսրայելը ինքնիշխան պետություն է, որտեղ գործում է օրենքի գերակայությունը։
Կողմերի համար վեճի առարկա է դարձել վարչապետ Բենիամին Նեթանյահուին ներում շնորհելու հարցը, ինչի կապակցությամբ Թրամփը Հերցոգի դիրքորոշումը որակել էր «ամոթալի» և կոչ արել իսրայելցիներին դատապարտել իրենց նախագահին։ Հերցոգի գրասենյակը պարզաբանել է, որ ներման խնդրանքն այժմ գտնվում է իրավական փորձաքննության փուլում, և որոշումը կկայացվի բացառապես օրենքի շրջանակներում՝ զերծ մնալով ցանկացած արտաքին կամ ներքին ճնշումներից։
Հիշեցնենք, որ Նեթանյահուն, ով կոռուպցիոն մեղադրանքներով դատական գործընթացների մեջ է և ունի Միջազգային քրեական դատարանի ձերբակալման օրդեր, ներման հայց է ներկայացրել անցյալ տարվա վերջին, թեև իսրայելական օրենսդրությունը նման քայլը սովորաբար հնարավոր է համարում միայն մեղքի ընդունման պարագայում։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
Կնոջ մահվան պատճառը բժշկական միջամտությունն է, ոչ թե ոստիկանների բռնությունը
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն