ԱՄՆ-ը պատրաստվում է ուժեղացնել ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում` Իրանի հետ բանակցությունների ֆոնին
Թրամփը փաստացի հաստատել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում՝ Իրանի հետ լարվածությունը թուլացնելուն ուղղված դիվանագիտական գործընթացին զուգահեռ, գրում է Al Jazeera-ն։ Նախօրեին` Թրամփը, առանց մեկնաբանության, իր Truth Social հարթակում տարածել է The Wall Street Journal-ի հոդվածը՝ «Պենտագոնը պատրաստվում է երկրորդ ավիակիրը տեղակայել Մերձավոր Արեւելքում» վերնագրով։
Հոդվածում, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, նշվում է, որ Պենտագոնը զինված ուժերին հանձնարարել է պատրաստել ավիակիրային հարվածային խումբ՝ տարածաշրջան ուղարկելու համար։ Այն պետք է միանա այնտեղ արդեն տեղակայված «USS Abraham Lincoln» ավիակրին։
Հրապարակումը հաջորդել է Սպիտակ տանը Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպմանը։ Նեթանյահուն Թեհրանի նկատմամբ ամերիկյան ավելի կոշտ քաղաքականության կողմնակից է, սակայն հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը շեշտել է, որ նախընտրում է Իրանի հետ դիվանագիտական համաձայնության հասնել։
Թրամփը հույս ունի, որ Իրանի հետ համաձայնագիրը կարող է կնքվել հաջորդ ամիս։ «Մենք պետք է գործարքի գնանք, հակառակ դեպքում դա [հետեւանքը] շատ ծանր կլինի, շատ ծանր», — լրագրողներին ասել է Թրամփը։
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ն եւ Իրանը Օմանում անցկացրել են անուղղակի բանակցությունների առաջին փուլը։ Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարել են դիվանագիտական ուղին շարունակելու պատրաստակամության մասին, սակայն բանակցությունների հերթական փուլի ժամկետներ դեռ չեն հայտարարվել։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը