Հին աշխարհն անցյալում է. Ռուբիոյի գլխավոր ուղերձը՝ Մյունխենի համաժողովին ընդառաջ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ աշխարհը «բեկումնային պահ» է ապրում։ Նա այս հայտարարությունն արել է Գերմանիա մեկնելուց առաջ, որտեղ մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովին։ «Աշխարհը մեր աչքի առաջ շատ արագ է փոխվում։ Հին աշխարհն անցյալում է մնացել։ Անկեղծ ասած, դա այն աշխարհն էր, որտեղ ես մեծացել եմ։ Մենք ապրում ենք նոր աշխարհաքաղաքական դարաշրջանում, և դա մեզնից բոլորից կպահանջի վերաիմաստավորել՝ ինչ տեսք ունի այն և որն է լինելու մեր դերը»,- ասել է Ռուբիոն։
Մյունխենի համաժողովն անցկացվելու է փետրվարի 13-15-ին։ Ռուբիոյի գլխավորած ամերիկյան պատվիրակությունը բավականին խոշոր է։ Դրան մաս են կազմում նաեւ մոտ հինգ տասնյակ կոնգրեսական եւ երկու նահանգապետ։
Մյունխենի անվտանգության համաժողովը տեղի է ունենում բեկումնայի շրջանում, երբ իրար են բախվում Վաշինգտոնի եւ նրա եվրոպական դաշնակիցների մոտեցումները անվտանգության եւ նոր աշխարհակարգի հարցերում, խորանում են հակասությունները տրանսատլանտյան ապագայի շուրջ։
Համաժողովի քննարկման առանցքային թեմաները ռուս- ուկրաինական պատերազմն ու Իրանի շուրջ լարվածությունն են։ Ռուբիոն նշել է, որ հավանաբար փետրվարի 14-ին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Մյունխենի համաժողովից հետո նա կայցելի Հունգարի եւ Սլովակիա, որտեղ իշխանությունները չեն թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը ԵՄ կառույցների նկատմամբ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը