Եվրոպայի հաղթանակի ամենահեշտ բաղադրատոմսը Ուկրաինային միջոցներ ուղարկելը դադարեցնելն է. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրոպայի համար հաղթանակի ամենահեշտ բաղադրատոմսը Ուկրաինային միջոցներ ուղարկելը դադարեցնելն է: «Նախ՝ դադարեցրեք պատերազմը։ Պատերազմը վատ բան է բիզնեսի համար։ Խաղաղություն փնտրեք։ Երկրորդ՝ մի՛ ուղարկեք ձեր գումարը մեկ ուրիշին, եթե դա ձեզ անհրաժեշտ է ձեր մրցունակության համար: Այնպես որ գումար մի՛ ուղարկեք Ուկրաինային»,- հայտարարել է Օրբանը ԵՄ առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի շրջանակում՝ նվիրված Եվրամիության մրցունակության բարձրացմանը:
Հաղթանակի բաղադրատոմսի մյուս բաղադրիչը, ըստ Օրբանի, էներգակիրների գների առավելագույն նվազումն է։ Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ Եվրամիությունը պետք է Ուկրաինայի հետ ռազմավարական գործընկերություն կառուցի, այլ ոչ թե նրան ընդունի միավորման անդամ, քանի որ դա Եվրոպան պատերազմի մեջ կներքաշի:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը