Եվրամիությունը մարտից կդադարեցնի Վրաստանի մի խումբ անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը
Եվրամիությունը որոշում է կայացրել դադարեցնել Վրաստանի դիվանագիտական և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմի գործողությունը: Այդ միջոցը չի տարածվում Վրաստանի սովորական քաղաքացիների վրա։ Լրատվամիջոցները նշում են, որ ԵՄ անդամ 27 երկրներից այդ որոշմանը դեմ են քվեարկել Հունգարիան և Սլովակիան, սակայն նրանք ևս պարտավոր կլինեն գործել ընդհանուր որոշման շրջանակներում: Որոշումն ուժի մեջ է մտնում մարտի սկզբին։
Ավելի վաղ Վրաստանի նկատմամբ նման միջոցներ են միակողմանի կարգով սահմանել Բալթյան երկրները, Ռումինիան, Բուլղարիան, Չեխիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Ֆրանսիան, Բելգիան և Իտալիան:
Իշխող «Վրացական երազանք»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Իրակլի Կիրցխալիան նշել է, որ այդ մեխանիզմի գործարկումն անսպասելի չէր Թբիլիսիի համար: Նրա խոսքով՝ դա միակ գործիքն էր, որը դեռևս մնացել էր Բրյուսելի զինանոցում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին