Նիկոլ Փաշինյանը դասախոսություն կկարդա Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում
Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին «Հայաստանը եւ Հարավային Կովկասում նոր խաղաղության ճարտարապետությունը» թեմայով դասախոսությամբ հանդես կգա։
«Վերջին ավելի քան երկու տարիների ընթացքում Հայաստանն անցնում է արտաքին քաղաքականության վերափոխման փուլ։ Հանգամանքների բերումով պարտադրված նրա նախկին պաշտոնական դաշինքը Ռուսաստանի հետ աստիճանաբար հավասարակշռվում է Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ ավելի սերտ կապերով։
Ավելին, Ղարաբաղի շուրջ ավելի քան երեք տասնամյակ տեւած հակամարտությունից հետո, Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղություն հայտարարեցին ԱՄՆ-ի աջակցությամբ։ Մոտ ապագայում ակնկալվում է խաղաղության պայմանագրի ստորագրում, սահմանների բացում, առեւտրի վերականգնում, ինչպես նաեւ՝ ամերիկյան աջակցությամբ Հայաստանի տարածքում TRIPP կառուցում։
Հենց այս ծրագրերի, ինչպես նաեւ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության ուղղության ապագան որոշվելու է այս տարվա հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով»,- նշված է ինստիտուտի կայքում։
Հայաստանի վարչապետը հենց այս մարտահրավերներին է անդրադառնալու իր դասախոսության մեջ եւ պատասխանելու է լսարանի հարցերին։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը