Կենսաչափական համակարգը կներդրվի աշնանը
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ այս տարվա աշնանն արդեն կենսաչափական համակարգը կներդրվի Հայաստանում։ Նրա խոսքով, կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտի արժեքը վերջնականացման փուլում է, շուտով գինը կհանրայնացվի։ «Այս պահին աշխատում ենք կենսաչափական անձնագրերի դիզայնի վերջնականացման վրա։ Առաջիկայում դրանց նկարագիրը կներկայացվի հանրությանը»,- ասել է նախարարը։
Միաժամանակ, ՆԳ նախարարի խոսքով, հին նմուշի անձնագրերը դուրս չեն գալու շրջանառությունից և շարունակելու են վավեր մնալ մինչև իրենց գործողության ժամկետի ավարտը, իսկ նոր փաստաթղթերի ստացումը թողնվելու է քաղաքացիների կամարտահայտությանը։ Նա նշել է, որ քննարկում են այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք կմոտիվացնեն քաղաքացիներին ավելի հաճախ դիմելու կենսաչափական անձնագիր ստանալու համար։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փ...
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Հօգուտ Դիլիջան համայնքի՝ կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...