Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը։ Այս մասին լուրը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
1lurer.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանն է։
Հիշեցնենք, որ նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը:


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը