Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ
2026 թվականի սեպտեմբերի 1-ից և դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500 հազար դրամ՝ անկախ նրանից՝ ընտանիքի որերորդ երեխան է ծնվել։
Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստում։
Ըստ կառավարության` մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ ծնված երեխաների դեպքում կշարունակեն գործել ներկայիս՝ երեխայի կարգաթվով պայմանավորված նպաստի չափերը։ Այսինքն՝ նոր՝ միասնական 500 հազար դրամի չափը հետադարձ ուժ չի ունենալու։
Փոփոխություններից հետո ծնողները նպաստի համար կկարողանան դիմել մինչև երեխայի մեկ տարին լրանալու ամսվա վերջին օրը։ Դրանից հետո ներկայացված դիմումը կմերժվի։
Նախագծով նախատեսվում է նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակումը հիմնականում տեղափոխել առցանց դաշտ։ Առկա պետական շտեմարաններում բավարար տվյալների դեպքում համակարգը նպաստը կնշանակի կամ դրա նշանակումը կմերժի ինքնաշխատ եղանակով՝ առանց մասնագետի միջամտության։
Սակայն, ըստ կառավարության, բացառություններ կլինեն։ Առցանց բացառիկ կարգը չի կիրառվի, օրինակ` որոշ դիվանագիտական ծառայողների, արտերկրում ծնված և այնտեղ գրանցված երեխաների, խնամակալների, ինչպես նաև այն դեպքերում, երբ պետական տեղեկատվական համակարգերում առկա տվյալները բավարար չեն նպաստ նշանակելու համար։
Օրենսդրական փոփոխությամբ նաև սահմանվել է, որ եթե երեխայի ծնունդը գրանցվել է օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից, նպաստ ստանալու համար նորածինը պետք է ունենա ՀՀ քաղաքացու անձնագիր, իսկ դիմելու պահին ծնողն ու երեխան պետք է գտնվեն Հայաստանում՝ նախագծով նախատեսված բացառություններով։


















































Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ)
Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր (տե...
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Ես կնախընտերեի Կվարացխելիային «Պարի Սեն-Ժերմենից». Միշել Պլատինի