Խուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի շրջանակում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Ո.-ն խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության, ինչպես նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ 2026 թվականի հունիսի 5-ին տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ֆեյսբուքյան իր էջում կատարել է սեռական բնույթի հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ պարունակող հրապարակում:
Բացի այդ, Ա.Ո.-ն չունենալով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու, պահելու և կրելու իրավունք, ինչպես նաև հրազենի և համապատասխան ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու համապատասխան թույլտվություն, ապօրինի ձեռք է բերել և իր բնակության վայրում՝ երկաթյա չհրկիզվող պահարանում մինչև 2026 թվականի հունիսի 9-ը ներառյալ ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող դիպուկահար հրացաններից, գնդացիրներից և ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված 85 փամփուշտ:
Ա.Ո.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով
(խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը