Կառավարությունը 5 նոր ավտոբուս կգնի գյուղական դպրոցների երեխաներին տեղափոխելու համար
Գործադիրը պետբյուջեում կատարել է վերաբաշխում՝ 325,000 հազար դրամի չափով՝ կրթական կլաստերների ձևավորման շրջանակներում դպրոցահասակ երեխաների տեղափոխման համար ավտոբուսների ձեռքբերման և դրանք դպրոցականների տեղափոխման տրանսպորտային միջոցների համար սահմանված անվտանգության չափանիշներին հարմարեցման նպատակով։
Ըստ այդմ՝ նախատեսվում է գումար հատկացնել 5 ավտոբուսի ձեռքբերման համար, որոնք կսպասարկեն 5 կլաստեր: 5 կլաստերները կընտրվեն՝ կախված կլաստեր-կենտրոն հանդիսացող դպրոցի շինարարության ավարտի ժամկետից, միավորվող դպրոցների բնակավայրերի միջև ճանապարհների բարեկարգվածությունից և տեղափոխվող աշակերտների թվից:
Ներկայիս 5 ավտոբուսի ձեռքբերումը կլաստերների տրանսպորտային միջոցներով ապահովման 1-ին փուլն է: Նախատեսվում է ձեռքբերվող ավտոբուսների սպասարկումն իրականացնել կենտրոնացված կարգով, որի ապահովման նպատակով ձևավորվելու է կազմակերպություն, որը կկառավարի երթուղիների նախագծումը, վարորդների հրահանգավորումը, ինչպես նաև կկազմակերպի ավտոբուսների ընթացիկ սպասարկումը, ավտոբուսները հետագայում կամրացվեն վերջինիս: Ձևավորվելիք կազմակերպության պահպանման ծախսերի մասով ներկայումս կատարվում են հաշվարկներ, որոնց հիման վրա 2027թ-ի բյուջետային հայտի շրջանակում կներկայացվի համապատասխան առաջարկ:


















































Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ)
Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր (տե...
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Ես կնախընտերեի Կվարացխելիային «Պարի Սեն-Ժերմենից». Միշել Պլատինի