Ինգուրի կամրջով բենզատարներ են շարժվել դեպի Աբխազիա
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցում հաստատել է, որ վրացական մասնավոր ընկերությունը վառելիք է մատակարարել վառելիքային ճգնաժամ ապրող Աբխազիային։ Նա ընդգծել է, որ գործընթացն իրականացվել է «Օկուպացիայի մասին» օրենքի շրջանակներում, և եթե հնարավորություն լինի թեթևացնելու այնտեղ ապրող բնակչության վիճակը, կառավարությունը հետայսու ևս թույլ կտա դա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինգուրի կամրջով բենզատարներ են շարժվել դեպի Աբխազիա, ինչը հաստատել էին նաև տեղի դե-ֆակտո իշխանությունները՝ նշելով, որ ռուսական մատակարարումների խափանումների ֆոնին բիզնեսին հաջողվել է այլընտրանքային աղբյուր գտնել Վրաստանից։
Վառելիքային ճգնաժամն Աբխազիայում առաջացել էր Ռուսաստանից կախվածության պատճառով, քանի որ վերջին շրջանում ռուսական նավթամշակման գործարանների ուղղությամբ հարվածների հետևանքով ՌԴ-ում ևս խնդիրներ են առաջացել։


















































Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ)
Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր (տե...
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Ես կնախընտերեի Կվարացխելիային «Պարի Սեն-Ժերմենից». Միշել Պլատինի