Մենք հստակ գիտենք մեր նպատակ
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակում «Բարսելոնայի» դեմ կայանալիք պատասխան հանդիպման մասին։
«Մենք գիտենք, թե ինչ մրցակցի դեմ ենք խաղալու և գիտակցում ենք նրանց ուժը, բայց մենք նաև գիտակցում ենք մեր նպատակը՝ դուրս գալ հաջորդ փուլ։ Դավիդ Հանցկոյի և Մարկ Պուբիլի բացակայության պայմաններում ես վստահում եմ Ռոբին Լե Նորմանին և Կլեման Լանգլեին, քանի որ վերջիններս փորձառու են, գիտեն իրենց անելիքը և կփորձենք քաղել առավելագույնը երկուսից էլ՝ հանուն թիմի շահերի»,-արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր մադրիդյան ակումբի՝ 2-0 հաշվով հաղթանակով։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Ատլետիկո Մադրիդ»-«Բարսելոնա» պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը