Ռուբիոն նշել է, որ Եվրոպա իր այցը չի ներառում այցելություն Ռուսաստան
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Եվրոպա իր այցի ընթացքում նախատեսում է այցելել Գերմանիա, Հունգարիա և Սլովակիա, բայց ոչ Ռուսաստան։ ԱՄՆ պետքարտուղարը չի բացառել, որ Մյունխենի համաժողովում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Մյունխենում միջազգային անվտանգության համաժողովը տեղի կունենա փետրվարի 13-15-ը։ Ակնկալվում է, որ դրան կմասնակցեն ավելի քան 50 պետության ղեկավարներ և մոտ 100 նախարար։ Ամերիկյան կողմը կներկայացնեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Կոնգրեսի մի քանի տասնյակ անդամներ։ Սպասվում է նաև նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների մասնակցությունը։
Բացի այդ, կարող են մասնակցել նաև Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, ինչպես նաև Հնդկաստանի, Բրազիլիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի ներկայացուցիչներ։
Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ համաժողովի շրջանակներում նախատեսված է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հանդիպումը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը