«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը
Փետրվարի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը զեկուցել է, որ հիմնարկի օդային տարածքում նկատել է անօդաչու թռչող սարք (դրոն):
Քրեակատարողական հիմնարկի պահպանության և անվտանգության ապահոման բաժինների ծառայողներն անմիջապես կատարել են տեղանքի զննություն և քողարկող պատին ամրացված արգելափակուղու ցանցի մեջ հայտնաբերել անօդաչու թռչող սարք: Շարունակելով զննությունը՝ տեղամասերից մեկի արգելագոտում հայտնաբերել են նաև սև, պոլիէթիլենային փաթեթ: Փաթեթում առկա են եղել 3 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ և 2 լիցքավորման լար:
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել