ԱՆ-ը ծրագրում է սոցիալապես անապահով խմբերը ենթախմբերի բաժանել եւ համավճար մտցնել
Հայաստանի առողջապահության ոլորտում մի շարք փոփոխություններ են նախատեսվում, սակայն հաջողությունների մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ քաղաքացիները զգան այս փոփոխությունների դրական արդյունքները: Այս մասին լրագրողների հետ կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտնեց Առողջապահության պետական գործակալության պետի պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանը:
Նա նշեց, որ առողջապահության բյուջեն աճի միտումներ չունի, հակառակը՝ 2017 թվականին պետպատվերը կազմում է 67,2 մլրդ դրամ, որը 2016 թվականի համեմատությամբ 2,6 մլրդ-ով քիչ է: Սա, բնականաբար, խնդիրներ է առաջացնում, սակայն Առողջապահության նախարարության կատարած հետազոտություններով պարզվել է, որ խնդիրը միայն ֆինանսավորման պակասի մեջ չէ, այլեւ ունեցած միջոցների արդյունավետ օգտագործման:
Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝ ներկայումս առաջին հերթին ընթանում է առողջապահության ամբողջ համակարգի թվայնացում (էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրում), եւ դա համակարգի արդյունավետության գնահատման լավ գործիք կդառնա:
Երկրորդ՝ գերատեսչությունում վերանայվում է բոլոր ծրագրերի արդյունավետությունը առողջապահության բոլոր ցուցանիշները բարելավելու տեսանկյունից: Մասնավորապես՝ արդեն որոշում է ընդունվել դադարեցնել այն ծրագրի իրականացումը, որի շրջանակներում պետությունը վճարում էր ԱՊՀ երկրներից մեկում բուժվելու համար թռիչքի դիմաց, եթե նման բուժումը Հայաստանում հասանելի չէր: Օրինակ՝ մարդկանց վճարում էին «գամա նշտարով» բուժվելու համար Սանկտ Պետերբուրգ ուղեւորությունը, սակայն պետությունը, դրա հետ մեկտեղ, չէր վճարում բուն բուժման համար, որը բավական թանկ արժե: Նախարարությունում եզրակացրել են, որ առողջապահության տեսակետից այսպիսի ծախսի արդյունավետությունը շատ ցածր է: Այս ծրագրի համար տարեկան տրամադրվում էր 10-12 մլն դրամ, եւ հիմա այդ գումարները կուղղվեն այլ նպատակների, հայտնեց նա:
Այնուհետեւ նա պարզաբանեց, որ փոփոխություններ կլինեն երրորդ խմբի հաշմանդամների բուժման կարգերում, որոնք կազմում են հաշմանդամների ընդհանուր թվի կեսից փոքր-ինչ պակաս մարդ: Առաջին՝ նրանք աշխատունակ են եւ պետությունից նպաստ չեն ստանա: Երկրորդ՝ նրանց համար անվճար կլինի միայն այն պաթոլոգիայի բուժումը, որը հաշմանդամություն է առաջացրել: Ծաղիկ Վարդանյանը հայտնեց, որ հիմա Սոցիալական ապահովության նախարարության հետ նախագիծ է մշակվում, որի շրջանակներում երրորդ խմբի հաշմանդամների համար կլինեն անհատական վերականգնողական ծրագրեր:
Պետական գործակալության պետի պաշտոնակատարը նշեց, որ ավելի գլոբալ խնդիրը պետպատվերի այն մասն է, որ տրամադրվում է բնակչության սոցիալապես անապահով խմբերի բուժման համար: Նրա պարզաբանմամբ՝ սոցիալապես անապահով խմբերի համար պետությունը գներ է սահմանել, որոնք իրական գներից զգալիորեն ցածր են: Նախարարությունը հարցում է կատարել երկրի բուժհաստատություններին, որ նրանք իրենց առաջարկները ներկայացնեն, եւ բուժհաստատությունների 90 տոկոսը խնդրել է իրենց հնարավորություն տալ սոցվճարումներ մտցնել: Այժմ նախարարությունում այս հնարավորությունը դիտարկում են որպես ստվերից այն գումարները հանելու միջոց, որոնք առողջապահության ոլորտում իրապես շրջանառվում են դրամարկղը շրջանցելով:
Ծաղիկ Վարդանյանն ասաց, որ սոցիալապես անապահվ 25 խմբերը, որոնցում ընդգրկված է Հայաստանի մոտ 1,5 մլն բնակչությունը, կբաժանվեն 3 ենթախմբերի: Ավելի խոցելի խմբերի բուժոման համար ամբողջությամբ կվճարի պետությունը: Մյուս 2 խմբերի համար տարբեր չափի համավճար կսահմանվի, եւ արդյունքում բուժհաստատությունները բուժման իրական գներով վճարում կստանան: Նա հավաստիացրեց, որ սրա հիմքում դրված է սոցիալական արդարության սկզբունքը, իսկ էլեկտրոնային առողջապահությունը նվազագույնի կհասցնի բուժհաստատությունների եւ բժիշկների կողմից սահմանային իրավիճակները խաղարկելու հնարավորությունը:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...