Ամբողջ շրջայցի ընթացքում 2-3 հոգի մեծ շներով մեզ էին հետևում
Այս օրերին, երբ շրջում էի Շիրակի մարզի տարբեր համայնքներով, հանդիպեցի ու զրուցեցի բազմաթիվ մարդկանց հետ: Բայց այն վախի ու սարսափի մթնոլորտը, որը տիրում էր Ղարիբջանյան համայնքում, ապշեցնող էր․ որ տան դիմացով անցնում էինք, արագ մտնում էին բնակարանները և դռները փակում, բայց երբ մի քանի մետր հեռանում էինք, նորից դուրս էին գալիս և անցնում իրենց առօրյա գործին: Ամբողջ շրջայցի ընթացքում 2-3 հոգի մեծ շներով մեզ էին հետևում և յուրաքանչյուր բնակարան, որտեղ մենք էինք մտնում ու դուրս գալիս, մեզանից անմիջապես հետո իրենցից մեկն էր ներս մտնում (եզրակացությունը ձեզ):
Մեկ այլ համայնքում, որտեղ 3-4 ծանոթ-ընկերներ ունեմ (անունը հասկանալի պատճառով չեմ նշում) իրենց աշխատանքից ազատվելու սպառնալիքի վախից դուրս գալով, զանգիս պատասխանեցին` կներես, բայց չեմ ուզում գյուղում տեսնեն, որ ես քո հետ եմ կանգնած ու քո կողքին եմ: Օրինակները շատ են, ցավեցնող ու պայքարի ավելի մեծ ոգի տվող:
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքով Շիրակի մարզում պատգամավորության
թեկնածու առաջադրված Լևոն Իգիթյանի ֆեյսբուքյան էջից


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...