Լիտվացի սոցիոլոգների հարցման արդյունքները. «Հայերը փոփոխություններ են ուզում»
Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Մարիուս Քալանթանն ու Մինդաուգաս
Լապինսկասն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին KOG ( Institute
for Marketing and Communication Sciences) և «Demokratijos projektai» կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումների վերլուծությունները՝ կապված
Հայաստանում 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ:
Բանախոսները Լիտվայից են, Հայաստան են եկել անկախ հարցումներ անելու
համար: Մինգաուգաս Լապինսկասն ասաց, որ իրենք անձամբ են կոորդինացրել այս
հարցումները: Դրանք կատարվել են մարտի 8-17-ն ընկած ժամակահատվածում:
Լապինսկասը նաեւ նշեց, որ իրենց հարցումները ցույց են տվել, որ հայերը
հիասթափված են, երկրում առկա իրադրությունը բավական ձանձրալի է նրանց
համար, այդ թվում և քաղաքականությունը: Հարցման ժամանակ հարցերից մեկը
վերաբերել է կառավարության գործունեությանը, և 15 տոկոսն ասել է, որ
իրադրությունը բարելավվել է վերջին մեկ տարվա ընթացքում, 10 տոկոսը չի
իմացել ինչ պատասխանել, 75 տոկոսի կարծիքով՝ իրադրությունը վատացել է։
«Հայերն ասում են, որ փոփոխություն են ուզում, բացի այդ երբ նրանք ասում
են, որ փոփոխություն են ուզում, իրենք հատուկ հայկական ձևով են ասում դա:
65 տոկոսը կողմ է փոփոխություններին, ինչը նշանակում է փոփոխել գրեթե ամեն
ոլորտ: ժողովրդավարական երկրներում մարդիկ հավատում են, որ
ընտրությունները փոխելու են երկիրը, 75 տոկոսն ասել է, որ կմասնակցի
ընտրություններին, 9 տոկոսը չի մասնակցի, այս ցուցանիշը չի կարող ճիշտ
լինել»,-ասաց բանախոսը:
Ըստ արդյունքների՝ հարցման մասնակիցների 40.70 տոկոսը կքվեարկի «Ծառուկյան» դաշինքի օգտին, 19.40-ը՝ ՀՀԿ-ի, 8.70-ը՝ ՕՐՕ դաշինքի, 4.10-ը՝ «Ելք» դաշինքի, 3.9 տոկոսը՝ Հայկական վերածնունդի, 3.79-ը՝ ՀՅԴ-ի, 3.15-ը՝ ՀԱԿ-ի, իսկ 1.70-ը՝ Ազատ
դեմոկրատների: Անցակցված հարցման արդյունքներով՝ քաղաքական լինդերներն են` Գագիկ Ծառուկյանը՝ 48.78 տոկոս, Կարեն Կարապետյանը՝ 24,7 տոկոս, Սեյրան Օհանյանը՝ 14 տոկոս, Նիկոլ Փաշինյանը՝ 10 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյանը` 10, Լեւոն Տեր-Պետրոսյանը` 6, Սերժ Սարգսյանը` 8, Էդմոն Մարուքյանը, Տարոն Մարգարյանը` 3.5 տոկոս, Արթուր Բաղդասարանը՝ 4.1, Վիգեն Սարգսյանը` 4.26, Խաչատուր Քոքոբելյանը` 2.05 տոկոս, Ստեփան Դեմիրճյանը` 2 եւ Արմեն Ռուստամյանը՝ 3.7 տոկոս։
Հարցին` ո՞ւմ ֆինանսավորմամբ է անցկացվել հարցումը եւ օրեր առաջ հրապարակված
Gallup-ի հարցումներից այն տարբերվում է, բանախոսներից մեկը պատասխանեց. «Ես
չեմ կարող մեկնաբանել Գելլափի հարցումները, կան տարբերություններ, արվել
է, որովհետև ես չգիտեմ՝ երբ են դրանք արվել, բյուջեն միջազգային կազմակերպություններն են հովանավորում և սա միայն Հայաստանը չի»։
Գագիկ Ծառուկյանը կապ ունի՞ այս հարցումների հետ ինչ-որ կերպով, կազմակերպիչները
պատասխանեցին, որ ոչ մի կազմակերպություն կապ չունի այս հարցումների հետ։
Նյութի աղբյուրը ` hraparak.am


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...