Տավուշի մարզպետը 92 քաղծառայողի 15.1 մլն դրամ է հատկացրել
Armlur.am-ը գրում է. Տարեմուտի շեմին՝ 2016թ. դեկտեմբերի 22-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը որոշում է ընդունել ՀՀ 2016թ. պետական բյուջեով մարզպետարանի աշխատակազմի պահպանման համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարից պարգեւատրել մարզպետարանի աշխատակազմի հայեցողական, բարձրագույն ու գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին գրավոր հարցում ենք ուղարկել, թե Տավուշի մարզպետարանի աշխատակազմի անդամներից ով որքան գումարով է պետական բյուջեից պարգեւատրվել: Մարզպետի գրավոր պատասխանում նշված է. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի թվով 92 քաղաքացիական ծառայողներ 2016 թվականի 2-րդ կիսամյակի համար ստացել են 15.149.400 դրամի պարգեւատրում»:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...