Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՖԻՖԱ-ն Ատլետիկին արգելել է նորեկներ գրանցել մինչև 2028 թվականը Գերմանիայում տեղի կունենա Ֆիշերի արագ շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունը ԱՄՆ ռազմական կցորդը «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին՝ օրինակելի ու անբասիր ծառայության համար Առանց վարորդներին զգուշացնելու մեքենաները տարհանելու դեպքերը կբացառվեն. Արփինե Սարգսյան ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը Հրդեհի ահազանգ խանութ սրահներից մեկի պահեստում «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը «Երգենք ու պարենք մայրենիով»՝ տեսանյութերի մրցույթ Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով Կեղծ ներդրումների գործով Քննչական կոմիտեի պարզաբանումը Հին աշխարհն անցյալում է. Ռուբիոյի գլխավոր ուղերձը՝ Մյունխենի համաժողովին ընդառաջ

ՖԻՖԱ-ն Ատլետիկին արգելել է նորեկներ գրանցել մինչև 2028 թվականըԳերմանիայում տեղի կունենա Ֆիշերի արագ շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունըԱՄՆ ռազմական կցորդը «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին՝ օրինակելի ու անբասիր ծառայության համարԱռանց վարորդներին զգուշացնելու մեքենաները տարհանելու դեպքերը կբացառվեն. Արփինե ՍարգսյանԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծըՀրդեհի ահազանգ խանութ սրահներից մեկի պահեստում«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը «Երգենք ու պարենք մայրենիով»՝ տեսանյութերի մրցույթՌուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. ՇոյգուՈւկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. ՊեսկովԿեղծ ներդրումների գործով Քննչական կոմիտեի պարզաբանումըՀին աշխարհն անցյալում է. Ռուբիոյի գլխավոր ուղերձը՝ Մյունխենի համաժողովին ընդառաջՆիկոլ Փաշինյանը դասախոսություն կկարդա Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտումՀայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. BloombergԻսրայելը ինքնիշխան պետություն է, որտեղ գործում է օրենքի գերակայությունը. Իսրայելի նախագահԿենսաչափական համակարգը կներդրվի աշնանըԹմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասով աչքի է ընկել նաև պարեկային ծառայությունըԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ICE դադարեցնում է անօրինական միգրանտների դեմ գործողությունը Մինեսոտա նահանգումՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը կայցելի Վայոց ձորի մարզՀՀ ԱԺ-ն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթըԻրանից Հայաստան ժամանած բեռնատարից հայտնաբերվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Ոչ մի վերջնական բանի չհասանք, բացի Իրանի հետ բանակցությունները շարունակելու իմ պնդումից․ ԹրամփԱնչափասին ծեծի ենթարկելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթՌուբիոն նշել է, որ Եվրոպա իր այցը չի ներառում այցելություն ՌուսաստանԵՄ-ն պետք է բանակցային սեղանի շուրջ լինի Ռուսաստանի հետ․ ՄակրոնՍպասվում է քամու ուժգնացում, որոշ շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիությունՎթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանումԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծըԵվրոպացի գործընկերների հետ քննարկվել են ԵՄ և ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող մաքսային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերըԱՄՆ-ում հայտնել են թմրամաքսանենգության դեմ պայքարի շրջանակում առաջին զոհված զինծառայողի մասինԱդրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածովՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեցԱրմեն Չարչյանի աշխատասենյակը խուզարկվում է քրեական վարույթի նախաքննության շրջանակներում. Քննչական կոմիտեԵկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ ԹորոսյանՓետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն էԱրևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը մտահոգիչ է. ՀԱՊԿ պաշտոնյաԵվրամիությունը մարտից կդադարեցնի Վրաստանի մի խումբ անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմըՄոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. ՕվերչուկՌուբիոն կքննարկի Ռուսաստանից էներգառեսուրսների ներկրումից հրաժարվելու հարցըԽաղաղության խորհրդի առաջին նիստին կմասնակցեն առնվազն 20 երկրների պատվիրակություններԱՄՆ-ը պատրաստվում է ուժեղացնել ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում` Իրանի հետ բանակցությունների ֆոնինԱպօրինի բժշկության՝ 38 դեպք, կոսմետոլոգիական ծառայության՝ 85 վարչական վարույթ. ԱԱՏՄԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 13.02.2026Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հետԱռաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկանԵվրոպայի հաղթանակի ամենահեշտ բաղադրատոմսը Ուկրաինային միջոցներ ուղարկելը դադարեցնելն է. ՕրբանԱՄՆ-ի երկրորդ հարվածային ավիակիր խումբը տեղափոխվում է Մերձավոր Արևելք. Թրամփ
Մամուլ

Ադրբեջանը փողով սենատորներ ու կոնգրեսականներ է «գնում»

«Փաստ» օրաթերթը զրուցել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ.

ԱՀՀ–ի ղեկավարությունը նամակ է հղել ԱՄՆ Սենատին եւ Ներկայացուցիչների պալատին այն մասին, որ Ադրբեջանը փորձում է ֆինանսական եւ այլ միջոցներով ազդել ԱՄՆ–ի ժողովրդավարական ինստիտուտների եւ ընդհանրապես քաղաքականության վրա: Խնդրում եմ` մանրամասնել, ինչի մասին է խոսքը եւ ինչ փաստեր են բացահայտվել:

Որեւէ երկիր, որը փորձում է փողով կամ նվերներով ազդեցություն բանեցնել որեւէ քաղաքական գործչի, հատկապես կոնգրեսականի կամ սենատորի վրա, կատարում է ոչ միայն սխալ, այլեւ անօրինական քայլ: Կոնգրեսում ու Սենատում գործում են էթիկայի հանձնաժողովներ, որոնք զբաղվում են նման հարցերով: Բացի այդ, օրենքի համաձայն` նվեր ստացված իրը չպետք է գերազանցի որոշակի «x» գումար: Եթե գերազանցեց այն, պետք է հետ վերադարձվի կամ ստացողը պետք է այդ մասին հայտնի համապատասխան ատյաններին, ինչին արդեն հետեւում են օրենքով սահմանված կոնկրետ քայլեր:

Ադրբեջանը սովորություն է դարձրել մարդկանց փողով կամ նվերներով «առնելը»: Աստիճանաբար տարբեր փաստեր են բացահայտվում: Օրինակ, անցած տարի մի խումբ կոնգրեսականներ, սենատորներ, նրանց աշխատակազմերից մարդիկ հրավիրվել են Ադրբեջան` մասնակցելու կոնկրետ միջոցառման, ապա ստացել են թանկարժեք նվերներ, որոնք գերազանցել են օրենքով սահմանված առավելագույնը: Երբ դա բացահայտվեց, Կոնգրեսը հետազոտություն անցկացրեց: Էթիկայի հանձնաժողովը նրանց ստիպեց վերադարձնել այդ նվերները: Սա շատ կարեւոր փաստ է նաեւ այն առումով, հիմա այդ քաղաքական գործիչները հասկանում են, որ Ադրբեջանի պատճառով իրենց համբավը տուժում է:

Վերջերս բացահայտվել է, որ Ադրբեջանի նախկին տրանսպորտի նախարար, միլիարդատեր Զիա Մամադովի որդին` Անար Մամադովը Վաշինգտոնում հիմնել է «Azerbaijan America Alliance» ընկերությունը, որի նպատակն է «աջակցել Ամերիկայի եւ Ադրբեջանի երկարատեւ գործընկերությանը»: Այդ նպատակով նա կազմակերպել է տարբեր ընթրիքներ, միջոցառումներ, եւ միայն 2011–15 թթ. ծախսել 12 մլն դոլար:

Մեր նամակում մենք անդրադարձել ենք այս եւ այլ դեպքերի եւ փորձել ենք փաստել, որ նման միջոցներով Ադրբեջանը փորձում է ազդել ԱՄՆ–ի քաղաքականության վրա:

Նախկինում ԱՄՆ–ի Արդարադատության նախարարությունը Ադրբեջանի դեմ որոշ գործեր է առաջադրել Արտաքին կոռուպցիոն դրսեւորումների ակտի (FCPA) միջոցով: Այսինքն, քրեական գործե՞ր են հարուցվել: Ինչի՞ մասին է խոսքը:

Որքան գիտեմ` այո, բայց չգիտեմ, թե հիմա դրանք ինչ փուլում են: Այդ ամենը երկարատեւ գործընթաց է: Բայց կարեւորն այն է, որ մենք ուշադրություն ենք հրավիրում եւ հիշեցնում ենք, որ նման բաներ եղել են եւ շարունակում են լինել: Թերթերն էլ սկսում են ավելի շատ գրել այդ մասին, որպեսզի մարդիկ, նաեւ քաղաքական գործիչները հասկանան, որ այս ամենն ընդունելի չէ, եւ ԱՄՆ–ն թույլ չի տա նման բաներ:

Այս տարվա սկզբին Bloobberg News–ը հոդված էր տպագրել, որտեղ ասվում է, որ Ադրբեջանն ամսական 45000 դոլար է փոխանցում Podesta Group–ին, որը ադրբեջանամետ քարոզչություն է իրականացրել: Սա ի՞նչ կազմակերպություն է եւ կոնկրետ ի՞նչ ծրագրեր է իրականացրել:

Դա լոբբիստական կազմակերպություն է, որը փորձել է ցանկացած ձեւով Ադրբեջանին լավ լույսի ներքո ներկայացնել: Հաճախ նման կազմակերպությունները որպես խորհրդական վճարի դիմաց աշխատանքի են հրավիրում, ասենք, թոշակի անցած կոնգրեսականների կամ քաղաքական գործիչների եւ օգտվում նրանց կապերից ու ազդեցությունից: Podesta–ն էլ է նույնը արել: Վերջերս էլ հայտնի դարձավ, որ Podesta Group–ի պայմանագիրը երկարացվել է:

Իսկ ադրբեջանական լոբբին այսօր ԱՄՆ–ում ուժե՞ղ դիրքեր ունի:

Նրանք փորձում են հզորանալ: Ու այդ ճանապարհին մեր փորձն են ընդօրինակում: Հետեւելով մեր օրինակին` վերջերս Կոնգրեսում ստեղծվել են ադրբեջանական, նաեւ թուրքական հանձնախմբեր: Այս կապակցությամբ մենք հետեւյալ մարտավարությունն ենք որդեգրել: Այն կոնգրեսականներին, ովքեր անդամակցում են ադրբեջանական կամ թուրքական հանձնախմբերին, նամակներ ենք ուղարկում, տեղեկացնում ենք, որ գուցե Ադրբեջանը ձեզ լավ երկիր է թվում, բայց դուք գիտե՞ք արդյոք, որ այսինչ բաներն անում են, ու դա նրանց համար նորմալ է: Ոչ միայն նվեր կամ փող են տալիս, այլ պատերազմում են Արցախի ժողովրդի դեմ: Կամ տեղեկացնում ենք, թե Ադրբեջանի զինված ուժերն ինչպես են վերաբերվում հայ խաղաղ բնակիչների նկատմամբ, կամ մահացած հայ մարդկանց դիակներն ինչպես են խոշտանգում: Ու հարցադրում ենք անում` դուք ցանկանո՞ւմ եք նման մարդկանց հետ լինել եւ ձեր անունը կապել նրանց հետ:

Բայց պետք է նշեմ, որ ադրբեջանական լոբբին մեկ առավելություն ունի` այդ երկիրը շատ փող ունի:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում