«Ընտրակեղծարարների պատ» վերտառությամբ տվյալների շտեմարան է ստեղծվել
Հայաստանում ընտրական գործընթացների օրինավորությունը բարձրացնելու նպատակով «Փոլիսի Ֆորում Արմենիա» հետազոտական կենտրոնը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ը և «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը՝ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ, ստեղծել են «Ընտրակեղծարարների պատ» վերտառությամբ տվյալների շտեմարան։ Հանրությանն այն հասանելի է http://transparency.am/hy/elections/falsifiers կայքէջում և ներառում է 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրակեղծարարության մեջ ներգրավված 72 անձանց և նրանց կատարած ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվություն։
Ընտրակեղծարարների ցուցակը ներառում է ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձանց, ինչպես նաև կողմնակի անձանց։ Ընտրակեղծարարների պատը պարունակում է ընտրակեղծարարների վերաբերյալ հետևյալ տվյալները՝ մասնագիտությունը, աշխատանքի վայրը, զբաղեցրած պաշտոնը, լուսանկարը, ընտրատեղամասը, որտեղ կատարվել է խախտումը, ընտրախախտման նկարագրությունը, խախտման փաստով բողոքարկումը կամ քրեական գործի հարուցումը և ընթացքը՝ փաստարկված համապատասխան տեսանյութերով կամ լուսանկարներով: Այնտեղ օգտագործվել են ինչպես «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների արձանագրած, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանված ընտրախախտումների դեպքերը և դրանց վերաբերյալ իրավապահ մարմինների հրապարակած պաշտոնական տվյալները։
Հիմնվելով մեր կատարած հետազոտության տվյալների վրա՝
– հորդորում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հիմք ընդունել ընտրակեղծարարների ներկայացված ցուցակը՝ բացառելու նրանց ներգրավումն ընտրական հանձնաժողովների կազմում և ընտրությունների հետ կապված որևիցե այլ դերակատարումը,
– առաջարկում ենք լրատվամիջոցներին, դիտորդության մեջ ներգրավված կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր ընտրողներին օգտագործել սույն տվյալների շտեմարանը ապրիլի 2-ի Ազգային ժողովի, ինչպես նաև հետագա ընտրությունների ընթացքում՝ բացահայտելու հիշյալ ընտրակեղծարարներին և պաշտպանելու ընտրական գործընթացները,
– դիմում ենք ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատներին և կազմակերպություններին, որոնք աջակցում են հետամուտ լինել Հայաստանում ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը ապահովելու գործին, հաշվի առնել «Ընտրակեղծարարների պատին» գտնվող անձանց տվյալները՝ բացառելու նրանց որևէ ֆինանսավորման տրամադրումը, ինչպես նաև քննարկել այլ պատժամիջոցների կիրառումը:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս