«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» կուսակցությունը խստիվ դատապարտում է Սամվել Բաբայանի ձերբակալությունը
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» կուսակցությունը եւ իր համախոհները խստիվ դատապարտում են ազգային հերոս Սամվել Բաբայանի ձերբակալության փաստը:
Մենք համոզված ենք, որ քաղաքական ենթատեքստ ունեցող նմանատիպ ներկայացումները խորապես ազդում են մեր երկրի հեղինակության վրա եւ հուսալքության են հասցնում ժողովրդին:
Չի կարելի կարճատեւ հարցերի լուծման համար արժեզրկել մեր ազգի արժեհամակարգը: Սամվել Բաբայանի նման անձինք, որոնք անչափ մեծ ներդրում ունեն մեր երկրի այսօրվա կայացման եւ անվտանգության գործում, չպետք է հալածվեն եւ անվանազրկվեն: Այդպիսի անիմաստ քայլերով մեր երկիրն անլուրջ տպավորություն է թողնում միջազգային քաղաքական ասպարեզում: Նման խիզախ եւ անվախ մարդիկ հանդիսանում են մեր երկրի անվտանգության եւ անկախության գրավականը: Ի՞նչ պետք է մտածեն այն զինվորները, որոնք ոգեշնչվել եւ հաղթել են թշնամուն՝ ուղղորդվելով Սամվել Բաբայան առաջնորդի եւ հրամանատարի կերպարով:
Ադրբեջանցիներին տարիներ շարունակ չհաջողվեց ընկճել եւ ոչնչացնել իրենց ոխերիմ թշնամուն՝ Սամվել Բաբայանին: Մի՞թե դա կանեն մեր իշխանությունները: Մի՞թե դա արդար կլինի: Ինչո՞ւ են մեր հերոսները հայտնվում բանտերում...
Հարգելի՛ հայրենակիցներ, մեզանից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է հայտնվել նմանատիպ մեղադրանքների դաշտում: Դա արդար չէ:
Պաշտպանելով մեր հերոսներին՝ պաշտպանում ենք մեզ:
Մտածեք այդ մասին...
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» կուսակցություն


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս