Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ կունենա Երևանում ՖԻՖԱ-ն Ատլետիկին արգելել է նորեկներ գրանցել մինչև 2028 թվականը Գերմանիայում տեղի կունենա Ֆիշերի արագ շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունը ԱՄՆ ռազմական կցորդը «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին՝ օրինակելի ու անբասիր ծառայության համար Առանց վարորդներին զգուշացնելու մեքենաները տարհանելու դեպքերը կբացառվեն. Արփինե Սարգսյան ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը Հրդեհի ահազանգ խանութ սրահներից մեկի պահեստում «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը «Երգենք ու պարենք մայրենիով»՝ տեսանյութերի մրցույթ Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով Կեղծ ներդրումների գործով Քննչական կոմիտեի պարզաբանումը

Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ կունենա ԵրևանումՖԻՖԱ-ն Ատլետիկին արգելել է նորեկներ գրանցել մինչև 2028 թվականըԳերմանիայում տեղի կունենա Ֆիշերի արագ շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունըԱՄՆ ռազմական կցորդը «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին՝ օրինակելի ու անբասիր ծառայության համարԱռանց վարորդներին զգուշացնելու մեքենաները տարհանելու դեպքերը կբացառվեն. Արփինե ՍարգսյանԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծըՀրդեհի ահազանգ խանութ սրահներից մեկի պահեստում«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը «Երգենք ու պարենք մայրենիով»՝ տեսանյութերի մրցույթՌուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. ՇոյգուՈւկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. ՊեսկովԿեղծ ներդրումների գործով Քննչական կոմիտեի պարզաբանումըՀին աշխարհն անցյալում է. Ռուբիոյի գլխավոր ուղերձը՝ Մյունխենի համաժողովին ընդառաջՆիկոլ Փաշինյանը դասախոսություն կկարդա Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտումՀայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. BloombergԻսրայելը ինքնիշխան պետություն է, որտեղ գործում է օրենքի գերակայությունը. Իսրայելի նախագահԿենսաչափական համակարգը կներդրվի աշնանըԹմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասով աչքի է ընկել նաև պարեկային ծառայությունըԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ICE դադարեցնում է անօրինական միգրանտների դեմ գործողությունը Մինեսոտա նահանգումՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը կայցելի Վայոց ձորի մարզՀՀ ԱԺ-ն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթըԻրանից Հայաստան ժամանած բեռնատարից հայտնաբերվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Ոչ մի վերջնական բանի չհասանք, բացի Իրանի հետ բանակցությունները շարունակելու իմ պնդումից․ ԹրամփԱնչափասին ծեծի ենթարկելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթՌուբիոն նշել է, որ Եվրոպա իր այցը չի ներառում այցելություն ՌուսաստանԵՄ-ն պետք է բանակցային սեղանի շուրջ լինի Ռուսաստանի հետ․ ՄակրոնՍպասվում է քամու ուժգնացում, որոշ շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիությունՎթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանումԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծըԵվրոպացի գործընկերների հետ քննարկվել են ԵՄ և ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող մաքսային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերըԱՄՆ-ում հայտնել են թմրամաքսանենգության դեմ պայքարի շրջանակում առաջին զոհված զինծառայողի մասինԱդրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածովՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեցԱրմեն Չարչյանի աշխատասենյակը խուզարկվում է քրեական վարույթի նախաքննության շրջանակներում. Քննչական կոմիտեԵկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ ԹորոսյանՓետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն էԱրևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը մտահոգիչ է. ՀԱՊԿ պաշտոնյաԵվրամիությունը մարտից կդադարեցնի Վրաստանի մի խումբ անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմըՄոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. ՕվերչուկՌուբիոն կքննարկի Ռուսաստանից էներգառեսուրսների ներկրումից հրաժարվելու հարցըԽաղաղության խորհրդի առաջին նիստին կմասնակցեն առնվազն 20 երկրների պատվիրակություններԱՄՆ-ը պատրաստվում է ուժեղացնել ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում` Իրանի հետ բանակցությունների ֆոնինԱպօրինի բժշկության՝ 38 դեպք, կոսմետոլոգիական ծառայության՝ 85 վարչական վարույթ. ԱԱՏՄԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 13.02.2026Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հետԱռաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկանԵվրոպայի հաղթանակի ամենահեշտ բաղադրատոմսը Ուկրաինային միջոցներ ուղարկելը դադարեցնելն է. Օրբան
Հայաստան

Գ. Եղիազարյան. Սամվել Բաբայանը պաշտպանում էր ՕՐՕ դաշինքին

ԱԱԾ-ն երեկ ձերբակալել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր է տեղափոխել, ինչը պատվիրելու մեջ, ըստ էության, կասկածվում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

ArmLur.am-ը զրուցեց Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի հետ:

Պարո՛ն Եղիազարյան, Ձեր կարծիքով որքանո՞վ է իրատեսական այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանը «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր է տեղափոխել Հայաստան:

-«Իգլան» ցուցակումս հաշվառված զինատեսակ է, քանզի կապ ունի ինքնաթիռների խոցման հետ: Եթե «Իգլան» ընկնի ահաբեկչի ձեռք, ապա հարյուրավոր անմեղ մարդիկ կվերացվեն: Այսօր արդեն համացանցում ընթերցում եմ, իբրև՝ Սամվել Բաբայանը ցանկացել է օգտագործել ինչ-որ մեկին ինքնաթիռում խոցելու համար: Ես էլ ասեմ, որ Սամվել Բաբայանն այն մարդը չէ, որ ինչ-որ մեկին խոցելու համար տասնյակ մարդկանց կյանք խլի: Դա ուղակի բացառում եմ: Մինչ Արցախի հերոսի ձերբակալվելը, մեկ շաբաթ առաջ վայրահաչոց սկսեց նրա անձի դեմ՝ «Սասնա ծռեր-2» է պատրաստում: Վայրահաչոցը սկսվեց այն բանի համար, թե ասել էր Ջրառատի դեպքերով համարժեք կլինի պատասխանը: Ես նման բանի հավատալ չեմ կարող:

Այդ դեպքում, ըստ Ձեզ` ինչո՞ւ են նրան ձերբակալել:

-Ապացույցներ չունենալու պարագայում նման քայլի են դիմում, որպեսզի դիմացինը դիմի փախուստի, և դրանով իսկ կողմնակի ապացույց ձեռք բերեն, որ եթե մեղավոր չլիներ, փախուստի չէր դիմի: Չեմ հավատում, որովհետև նման գործողության ժամանակ մինչև վերջ են հետամուտ լինում և վերջին պահին են վնասազերծում, որպեսզի ողջ օղակը պարզ դառնա: Իսկ «Իգլան» հենց այնպես ձեռք չեն բերում, դա կոնկրետ ինքնաթիռների խոցման համար է նախատեսված: Սա հերթական խաղն է, որն ուղղված է Սամվել Բաբայանին մեկուսացնելու համար, և այդ ձևը գտան:

Այսինքն, ԱԱ՞Ծ-ն է թերացել:

-ԱԱԾ-ի, ոստիկանության գերագույն նպատակը հանցագործությունների բացահայտումը չէ: Հիմնական գործունեությունը օպերատիվ աշխատանքն է. դա հանցագործությունների «պրոֆիլակտիկան է»: Այսինքն՝ սահմանում այդ հանցագործությունն արդեն իսկ պետք է կանխվեր, եթե հետամուտ են եղել պարզելու ողջ օղակը, ապա շուտ են վերցրել: Թիրախը եղել է Սամվել Բաբայանը: Նայե՛ք, Սերժ Սարգսյանի օրոք, ինչպիսի ամպագոռգոռ հայտարարություններ են եղել, և արդյունքում ի՞նչ է ստացվել: 135 անձի ձերբակալեցին, ի՞նչ պարզեցին ամիսներ, տարիներ պահելուց հետո, ո՛չ մի բան, ընդամենը ծածկադմփոց արեցին իրենց իսկ արած հանցագործությունը: Ի՞նչ արեցին հետո՝ ամպագոռգոռ հայտարարություններ Նորքի ահաբեկչական խմբով: Պահում են ծանր հիվանդ մի մարդու՝ Վահան Շիրխանյանին: Նա հերթական զոհն է լինելու, ինչպես սպանեցին Հաց բերողին: Հերթը Վահան Շիրխանյանինն է լինելու, որովհետև համարձակվել է կասկածանքի տակ վերցնել Սերժ Սարգսյանի աթոռը: Սա կարող է ադրբեջանցիների հատուկ ծառայությունների կողմից լարած որոգայթն է, մեր պանծալի հերոսին ծուղակը գցելու համար:

Ի վերջո, ինչու հենց Սամվել Բաբայանի՞ն փորձեցին մեկուսացնել: Նա այդքան վտանգավո՞ր է:

-Որովհետև համարձակություն էր ունեցել դիպչելու Սերժ Սարգսյանի աթոռին: Պաշտպանում էր ՕՐՕ-ին , որն ըննդիմություն է: Այս ամեն ինչը թիրախավորված է ՕՐՕ-ով:

ArmLur.am
Լուսանկարը՝ ArmLur.am-ի