Էրդողանն իրեն ծիծաղելի վիճակի մեջ է դնում. գերմանական պարբերականները թուրք-գերմանական ճգնաժամի մասին
Գերմանական Schwäbische Zeitung պարբերականը, անդրադառնալով թուրք-գերմանական հարաբերություններում առաջացած ճգնաժամին, գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ինքն իրեն ծիծաղելի վիճակի մեջ է դնում:
«Իր երկրի հզորության մասին հայտարարությունները գուցե տպավորում են թուրքերին, սակայն միջազգային հանրության աչքում ծիծաղելի վիճակի մեջ են դնում Էրդողանին», - գրել է պարբերականը:
Մեկ այլ գերմանական պարբերական Südkurier-ն, վկայակոչելով այն փաստը, որ թուրք նախարարներն, ի վերջո, որոշեցին նախընտրական քարոզարշավի շրջանակում չմեկնել Գերմանիա, գրում է, որ փաստացի Եվրոպայի գործադրած ճնշումներն իրենց արդյունքը տվեցին և ազդեցին Անկարայի վրա:
«Էրդողանի ամենամոլի պաշտպաններն անգամ հասկացան, թե նացիզմի մասին խոսակցություններն ինչ վնաս կարող են հասցնել իրենց երկրին: Սակայն պետք է հիշել, որ եթե անգամ Էրդողանը փոխի իր մարտավարությունը` նրա նպատակները նույնն են մնալու: Այս կոնֆլիկտին հանրաքվեից հետո կարող են հետևել նորերը», - գրում է Südkurier-ը:
Neue Rhein Zeitung պարբերականը նշում է, որ Գերմանիա գնալուց հրաժարվելու մասին որոշումը թուրքական իշխանությունները թուրքերի առաջ կմեկնաբանեն որպես «Գերմանիայի իրենց հայրենակիցներին պաշտպանելու» ջանքեր:
«Հարկ է նաև ևս մեկ անգամ կրկնել և հիշեցնել բոլորին. ՆԱՏՕ-ի անդամ, Եվրամիության անդամ դառնալու հավակնորդ և Գերմանիայի հետ տնտեսական սերտ համագործակցություն վարող Թուրքիան դաժան պատերազմ է մղում տեղի քրդերի դեմ և բանտարկում ընդդիմադիր լրագրողներին», - եզրափակում է գերմանական պարբերականը:
Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են վերջերս Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։
Լարվածության ֆոնին Գերմանիայում չեղարկվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ելույթներն ու հանդիպումները տեղի թուրքական համայնքի հետ:
Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ի պատասխան Բեքիր Բոզդաղի` տեղի թուրքական համայնքի հետ հանդիպման չեղարկմանը, Բեռլինի ներկայիս քաղաքականությունը համեմատել էր «անցյալում նացիստների գործողությունների» հետ։


















































Էրդողանը Իտալիայի վարչապետին ծխելը թողնելու կոչ է արել
Թուրքիան կշարունակի նպաստել ուկրաինական հակամարտության կարգավորմանը. Էրդողան
Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է ըստ պլանի․ Էրդողան
Էրդողանը հայտնել է՝ մոտ ժամանակներս Ուկրաինայում պատերազմը կավարտվի, թե ոչ
Պաղեստինի ճանաչումը պատմական և չափազանց կարևոր որոշում է․ Էրդողան
Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)