«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները Բյուրականում են. (Տեսանյութ, լուսանկարներ)
Շարունակվում են «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի մարզային հանդիպումները։ Նախընտրական քարոզարշավի շրջանակներում դաշինքի անդամներն այցելել են Արագածոտնի մարզի Բյուրական գյուղ։
Հիշեցնենք՝ նախօրեին դաշինքը նախընտրական հանդիպումներ է ունեցել Թալինում, Արթիկում, Մարալիկում և Գյումրիում, որտեղի բնակիչներին ներկայացվել է նախընտրական ծրագիրը։
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի առաջին համար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը բյուրականցիներին ուղղված իր խոսքում նշել է՝ ապրիլյան ընտրությունները չափազանց կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար, և կոչ է արել լավ ուսումնասիրել իրավիճակն ու նոր որոշում կայացնել։
–Տարածաշրջանային զարգացումներն այնպիսին են, որ մարտահրավերներն ու սպառնալիքները չափազանց արագ տեմպերով են գալիս դեպի Հայաստան, և մենք պետք է արագ որոշումներ ընդունենք, թռիչքային աճ ու բարեփոխումներ ունենանք,–ասել Ս. Օհանյանը։
Դաշինքի անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը բյուրականցիների առաջ իր ելույթում նշել է՝ Արարատին նայող Բյուրականը ներկայացնում հայ մարդու գիտական մտքի ներուժը՝ Վիկտոր Համբարձումյանով, Աստղադիտարանով, որը հպարտության մեծ աղբյուր է մեր ժողովրդի, համայն հայության համար։
–Սակայն աստղերը դիտելը բավական չէ. մենք պետք է ունենաք նաև հայաստանցի աստղագնաց, զբաղվենք մեծ գիտություններով, բայց առաջին հերթին՝ մեր քաղաքացու իրավունքով ու ազգային շահով,–հավելել է Ր. Հովհաննիսյանը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս