«Ալեքս տեքստիլ»-ում ավելի շա՞տ մարդ է աշխատում, քան գրանցված է
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ այցել է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Այս այցելության մասին պաշտոնական հաղորդագրությունը լուրջ կասկածներ է հարուցում, որ ընկերությունը աշխատում է ստվերում:
Խնդիրն այն է, որ ըստ այդ հաղորդագրության՝ անցած տարի ընկերությունում աշխատել է 200 մարդ: Ըստ պաշտոնական տվյալների, 2016 թվականին ընկերությունը պետբյուջե է վճարել 23 միլիոն դրամի ուղղակի հարկ, այդ թվում` եկամտային հարկ: Եթե պատկերացնենք, որ դա ամբողջությամբ միայն եկամտային հարկն է, ապա պետք է արձանագրենք, որ 200 աշխատողների միջին ամսական աշխատավարձը մոտ 35 հազար դրամ է:
Բայց եթե պատկերացնենք, որ 200 աշխատողներ հարկերը պահած ստանում են ամսական գոնե մի 80 հազար դրամ, ապա անցած տարի այդ ընկերության վճարած ուղղակի հարկերը պետք է կազմեին առնվազն 57 միլիոն դրամ, այսինքն ավելի քան երկու անգամ շատ, քան վճարվել է բյուջե: 2010 թվականի հոկտեմբերին Սերժ Սարգսյանը այցելել էր Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն` Սպիտակի շաքարի գործարան և հայտարարել, թե այնտեղ աշխատում է 700 մարդ: Պաշտոնական տվյալներով, սակայն, աշխատողների թիվը մի քանի անգամ ավելի քիչ է եղել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի