Բանգլադեշում իշխանության են գալիս ազգայնականները` Z սերնդի հեղափոխությունից հետո
Բանգլադեշի ազգայնական կուսակցությունը վստահ հաղթանակ է տանում խորհրդարանական ընտրություններում՝ «Z սերնդի» բողոքներից հետո անցկացված առաջին քվեարկության արդյունքում։ Բանգլադեշի ազգայնական կուսակցություն ստանում է խորհրդարանական տեղերի երկու երրորդը։
Reuters-ը հայտնում է, որ վերջին տվյալների համաձայն՝ ԲԱԿ-ը եւ նրա դաշնակիցները կստանան Ազգությունների պալատի 299 մանդատներից առնվազն 212-ը։ «Ջամաաթ-ի Իսլամի» կուսակցությունը ու նրա դաշնակիցները, հավանաբար, կստանան մոտ 70 մանդատ։
Նախկին իշխող կուսակցությունը՝ «Ավամի լիգան» անցյալ տարվա մայիսից արգելված է եւ ընտրություններին չի մասնակցել։ Կուսակցության առաջնորդ Շեյխ Հասինան ավելի քան 15 տարի ղեկավարել է կառավարությունը եւ 2024 թվականի ամռանը տեղի ունեցած զանգվածային բողոքներից հետո փախել է հարեւան Հնդկաստան։
Ինչպես փոխանցում է Reuters-ը, քվեաթերթիկների ձեռքով հաշվարկը կշարունակվի առնվազն մինչեւ ուրբաթ կեսօր։ ԲԱԿ-ն արդեն շնորհակալություն է հայտնել ընտրողներին քվեարկության համար եւ կոչ է արել ուրբաթ օրը հատուկ աղոթքներ անել երկրի եւ նրա բնակչության համար։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը