««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հեռու է բռունցքով հարցեր լուծելու քաղաքականությունից»
Շիկացած նախընտրական մթնոլորտի, արձանագրված միջադեպերի և մրցակցային տրամադրությունների շուրջ, «Yelaket.am»-ը զրուցեց, ԱԺ պատգամավոր, համապետական ընտրություններում, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թիվ 1 ընտրատարածքի (Ավան, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն) տարածքային թեկնածու Հայկ Խաչատրյանի հետ:
Գնահատելով ներկայիս մրցակցային տրամադրությունները և ներքաղաքական բարոյա-հոգեբանական վիճակը՝ քաղաքական գործիչը նկատեց, որ նախընտրական քարոզարշավը ընթանում է լարված մթնոլորտում. «Երբեմն այն հասնում է բռունցքների: Չնայած մեր քաղաքական թիմը փորձում է հեռու մնալ այդ ամենից՝ ընտրողների ուշադրությունը կենտրոնացնելով դաշինքի նախընտրական ծրագրին»:
Պարոն Խաչատրյանը ընդգծեց նաև, որ քաղաքացիների շրջանում այսօր առկա է խոր անվստահություն գործող իշխանությունների նկատմամբ. պարզապես չեն հավատում, իրենց խաբված ու հիասթափված են զգում: Ավելին՝ միշտ լսել են խոստումներ, բայց երբեք դրանց պտուղները չեն զգացել սեփական մաշկի վրա:
«Ի՞նչ ենք մենք ասում՝ խավարն անդադար անիծելու փոխարեն պետք է մեկ մոմ վառել: Հիմա ժողովուրդը եթե դժգոհ է այսօրվա վիճակից և ասում է, որ կյանքի պայմանները գնալով անտանելի են դառնում, ուրեմն պետք է նոր ուժերի ընտրի: Ռադիկալ փոփոխության համար նրան այդ հնարավորությունն այսօր տրվել է: Իսկ մենք առաջարկում ենք «365 օր» անունով նախընտրական ծրագիր, որը երկիրը խավարից դուրս հանելու իրատեսական ծրագիր է» - ասաց պատգամվորը:
Մեկնաբանելով Ջրառատ գյուղում ծավալված իրադարձությունների և վենդետայի հնարավոր վարկածը՝ քաղաքական գործիչը նշեց, որ «ՕՐՕ» դաշինքն արդեն իսկ հանդես է եկել բավականին կոշտ ու դատապարտող հայտարարությամբ և նա ամբողջովին կիսում է բոլոր մտքերը.
«Պարզապես ավելացնեմ, որ իր թիկունքում հաղթանակ տեսնող քաղաքական ուժը երբեք նման քայլի չի դիմի»:
Մանրամասները՝ «Yelaket.am»-ում:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի