Ժիրայր Սէֆիլյանը և «Սասնա Ծռերը» ողջունում են «ՕՐՕ» դաշինքի համակիրների ընդվզումային նկրտումը
Ժիրայր Սէֆիլյանը և «Սասնա Ծռերը» ողջունում են «ՕՐՕ» դաշինքի համակիրների ընդվզումային նկրտումը: Այդ մասին նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Ողջունում ենք օրեր առաջ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ՕՐՕ դաշինքի համակիրների դրսևորած ընդվզումային ձգտումը։
Խորհրդանշական և կարևոր է, որ․
ա) Դաշինքի համակիրները ոչ միայն ընդվզել են քաղաքացիների իրավունքների, պատվի և արժանապատվության ոտնահարման դեմ, այլև պատժել են ոտնահարողին,
բ) պատժվել է գաղութային վարչակազմի գլխավոր «մահակներից» մեկի՝ ոստիկանության զորքերի հրամանատար, ժողովրդի և քաղաքացու դեմ իր ենիչերիական վայրագությամբ հայտնի Լևոն Երանոսյանի եղբայրը, ով նույնպես ծառայում է ոստիկանության զորքերում և մշտապես աչքի է ընկել ոչ պակաս վայրագությամբ,
գ) դեպքը տեղի է ունեցել մի գյուղում, որտեղ երանոսյաններն իրենց տեր ու տիրական են համարում։
Ողջունելի է նաև տեղի ունեցածի նկատմամբ Դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանի վճռական և արժանապատիվ կեցվածքը։
Սասնա Ծռերի ապստամբությունից հետո առաջին անգամն է, որ վարչակազմն ուժային բաղադրիչի մասով համարժեք պատասխան է ստանում։
Անշուշտ, մասշտաբները համեմատելի չեն, սակայն երևույթը վկայում է այն մասին, որ շարունակում է ծիլեր արձակել բռնության դեմ ընդվզելու և բռնությամբ պատասխանելու առողջարար մղումը։
Դեպքից երկու օր անց վարչակազմի կողմնակիցների դավադիր և թրքաբարո հարձակումը անչափահաս երեխայի և նրա հարազատների վրա ընդամենը վկայում են այն մասին, որ ընդվզման գործողությունն իսկապես խոցելի է եղել վարչակազմի համար։
Ուստի, անկախ քաղաքական հայացքների տարբերություններից, մեր զորակցությունն ենք հայտնում ՕՐՕ դաշինքի համակիրներին՝ ընվզման նկրտում ունենալու համար և կոչ ենք անում մեր ժողովրդին պատրաստվելու համաժողովրդական ընդվզման։
Իսկ Սեյրան Օհանյանին ավելորդ չենք համարում հիշեցնել, որ դեպի գերմանական հողեր հռոմեական գաղութատիրության ծավալումը հաջողությամբ կասեցրած ապստամբությունը ղեկավարում էր հռոմեկան բանակի՝ գերմանական ծագում ունեցող զորավար Արմինիուսը։
15 մարտի 2017թ․
Արմավիր ՔԿՀ
Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան, «Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ


















































ՕՐՕ դաշինքը՝ սաստկացած ապօրինությունների մասին
Վարչական դատարանը մերժեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայցադիմումը
ՕՐՕ-ի հայցով վճիռը կհրապարակվի ապրիլի 14-ին (Տեսանյութ)
ՕՐՕ դաշինքը պատրաստ է օգնել ՀԱԿ-ին՝ ՍԴ դիմելու հարցում
Մի օր այս մղձավանջն ավարտվելու է, իսկ ԿԸՀ-ին հարցեր են տալու
Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)