ՕՐՕ դաշինքը պատրաստ է օգնել ՀԱԿ-ին՝ ՍԴ դիմելու հարցում
Aravot.am-ը գրում է. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը (լուսանկարում), ինչպես տեղեկացրել ենք, դիմում էր գրել ԿԸՀ-ին՝ պահանջելով մեկ ընդհանուր բազայում միավորել բոլոր տեղամասերում հատուկ սարքերով ստացված մատնահետքերը, ինչը մերժել էր ԿԸՀ-ն: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ՀԱԿ-ը Սահմանադրական դատարան է դիմում՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները եւ Լեւոն Զուրաբյանն ասում էր, որ ժամանակը քիչ է, չեն հասցնի 1500 տեղամասի 25 տեւած տեսանյութերը վերլուծել, խախտումները հանել, քանի որ ՕՐՕ դաշինքն էլ կասկածներ ունի, չե՞ք պատրաստվում այս հարցում միանալ ՀԱԿ-ին եւ օգնել թեկուզ տեսանյութերը միացյալ ուժերով վերլուծել:
Անդրանիկ Գրիգորյանը պատասխանեց. «Հակադարձ հարցն էլ ձեզ տամ՝ դուք գիտեք, որ երկու անգամ ԿԸՀ դիմում-բողոք եմ տարել, բայց ՀԱԿ-ի կողմից որեւէ՝ անգամ քաղաքականապես աջակցելու որեւէ հայտարարություն մենք չենք լսել»: Մեր հարցին՝ դրանք զուտ կուսակցական ամբիցիաներ են, դրա՞ համար զուտ չեք մասնակցում ու չեք օգնում՝ նա պատասխանեց. «Ես քաղաքական ամբիցիաներ չունեմ, բայց գոնե այս մեկ ամսվա ընթացքում ՀԱԿ-ից այդ ազդակները չենք ստացել, որ միասնական կարելի է ինչ-որ հարցի շուրջ հանդես գալ: Չնայած չեմ բացառում, եթե իրենք դիմեն մեզ, մեր աջակցության կարիքը լինի, մենք անպայման կօգնենք, որովհետեւ այսօր մենք բոլորս էլ կանգնել ենք կոտրված տաշտակ ՀՀ-ի առջեւ, այստեղ ամբիցիաների խնդիր չկա: Բայց շեշտեմ՝ այն հանգամանքը, որ անցած մեկ ամսվա ընթացքում որեւէ գործնական քայլ ՀԱԿ-ի կողմից հրապարակային տիրույթում չարվեց, իրենք որեւէ կերպ չաջակցեցին, օրինակ, բոլորի համար փաստ էր, որ Դանիել Իոաննիսյանի փաստերը ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման վառ օրինակներ էին, բայց գոնե հրապարակային տիրույթում մենք դրա արձագանքը չստացանք ՀԱԿ-ի կողմից: Չնայած մենք ողջունում ենք նրանց քայլը՝ ՍԴ դիմելու եւ ցանկացած հարցում իրենց կողմից առաջարկ ստանալու դեպքում պատրաստ ենք աջակցել»:


















































ՕՐՕ դաշինքը՝ սաստկացած ապօրինությունների մասին
Վարչական դատարանը մերժեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայցադիմումը
ՕՐՕ-ի հայցով վճիռը կհրապարակվի ապրիլի 14-ին (Տեսանյութ)
Մի օր այս մղձավանջն ավարտվելու է, իսկ ԿԸՀ-ին հարցեր են տալու
«Տեսակետների խաչմերուկ». «Ելքը» ընդունում է ընտրությունների արդյունքները եւ չի թաքցնում իր բուն նպատակը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ