Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին Շախմատային Ծաղկաձոր. մեկնարկում է աշխարհի առաջնության մայրցամաքային փուլը Լատվիայում սպասվող արտագնա խաղը հաստատ հեշտ չի լինելու Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին՝ 2-3․ Ազգերի լիգա Խնդրում եմ Ազգային ժողովին կասեցնել իմ անձեռնմխելիությունը. Պետեր Մադյար ԱՄՆ ընտրություններից առաջ հրադադարի հաստատումը քիչ հավանական է ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ) ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքում ով է գլխավորելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը «Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ Լիխաչով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

Միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակինՇախմատային Ծաղկաձոր. մեկնարկում է աշխարհի առաջնության մայրցամաքային փուլըԼատվիայում սպասվող արտագնա խաղը հաստատ հեշտ չի լինելուՎարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըՀայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին՝ 2-3․ Ազգերի լիգաԽնդրում եմ Ազգային ժողովին կասեցնել իմ անձեռնմխելիությունը. Պետեր ՄադյարԱՄՆ ընտրություններից առաջ հրադադարի հաստատումը քիչ հավանական էՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքում ով է գլխավորելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԾաղկաձորը հյուրընկալում է դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել «գրեթե անհապաղ» վերադառնալ ԵՄՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինենՍերբիայի նախագահ Վուչիչը հայտարարել է հրաժարականի մասին՝ հույս ունենալով դառնալ վարչապետՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգՄեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլըՔննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման հարցերՀարգանքի տուրք Կոմիտասին (ֆոտոշարք)ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՌուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» բռնելու համար. WSJԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համարՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներինՊորտուգալացիները հաղթեցին 2-1 հաշվովԱրաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ 7 անձ ձերբակալվել է (տեսանյութ)2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումՆիկոլ Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին ԷռնեկյանինԶինծառայողի մահվան դեպքով կալանավորվել է 1 անձՌադիոազդանշաններ Beta Pictoris b գազային հսկայիցՀայկ Կոնջորյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահՊետություն-Եկեղեցի․ կարծիքներ (տեսանյութ)Գերմանացիները երկու խաղից հետո վաստակել են մեկ միավորԵրևանում կայացել է Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդովԵրևանի քաղաքապետարանը մասնակցել է ISPCAN 2026 միջազգային համաժողովինՀնդկաստանի հյուսիսում և արևելքում ավելի քան 60 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքովԱրենիում կրկին գինու տոն էԾիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանում հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովՖրանսուա Օլանդը խոսել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորության մասինԹեհրանը ատոմային էներգետիկայի հարցերում չի պատրաստվում քննարկել միջուկային ծրագիրըԳործակարգավարական խորհրդակցություն ԿԳՄՍՆ ոլորտային աշխատանքների վերաբերյալՄեզ ժամանակ է պետք աշխատելու, միմյանց ճանաչելու և մրցունակ թիմ կառուցելու համարՆրանք ցանկանում են գործարք կնքել, բայց դա այն չէ, ինչ ես եմ ուզում. Դոնալդ ԹրամփՀռոմի պապի հատուկ բանագնացը Մոսկվայում կքննարկի ուկրաինական հակամարտությունըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալՀայաստանի և Չեռնոգորիայի վերջնական հայտացուցակներըԵրևանում կայացավ Համատեղ համակարգման կոմիտեի (ՀՀԿ) 5-րդ նիստը
Մշակույթ

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը 2025 թվականը եզրափակեց Խաչատրյանի անվան փառատոնով

2025 թվականը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը եզրափակեց Խաչատրյանի անվան փառատոնով՝ մեծ տոն պարգևելով դասական երաժշտության սիրահարներին։ Փառատոնը, հետևելով իր առաքելությանը, Երևանում համախմբեց անվանի երաժիշտների, որոնց թվում էին թավջութակահար Էմանուել Գրաֆը, դաշնակահարներ Դենիս Կոժուխինը և Անտոնիո դի Կրիստոֆանոն, ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանը և այլք։ Համերգները ղեկավարեցին Սերգեյ Սմբատյանը, Ջանլուկա Մարչիանոն, Վահագն Պապյանը և Բոյան Սուդիչը։

Խաչատրյանի անվան փառատոնին միջազգային ճանաչում ձեռք բերելու և առավել մեծ նպատակներ սահմանելու գործում աջակցում է ռազմավարական հովանավոր Freedom Broker Armenia ընկերությունը, որի համար ռազմավարական առաջնահերթություն է լինել «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողքին։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի հետ մեր համագործակցությունը գիտակցված և ռազմավարական քայլ է․ դրա նպատակը մշակույթի և բիզնեսի միջև կամուրջ ստեղծելն է։ Հայաստանի ապագան չի կարող ձևավորվել միայն տնտեսական աճով․ դրա համար պահանջվում են ներդրումներ կրթության, մշակույթի և ինքնության վերաիմաստավորման մեջ։ Իսկ իրական զարգացումն այն կետում է, որտեղ ֆինանսական հաջողությունն ու մշակութային առաքելությունը համընկնում են», - ասում է    Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։

Համերգային նախագծերից զատ, Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի ռազմավարական հովանավոր Freedom Broker Armenia ընկերության համագործակցության շնորհիվ երիտասարդ հայ օպերային մեներգիչները հնարավորություն ունեցան վարպետության դասեր ստանալ և համատեղ համերգով հանդես գալ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի հետ։

«Ուրախ ենք, որ մենք կարողացանք աջակցել երիտասարդ վոկալիստներին, որոնց համար չափազանց կարևոր էր բացառիկ հանդիպում ունենալ և վարպետության դասեր անցնել Ջանլուկայի Մարչիանոյի հետ, որն ի դեպ եզրափակվեց համատեղ յուրօրինակ համերգով։ Հուսով ենք, որ դա մեծապես կնպաստի նրանց կարիերայի հետագա աճին և լուրջ ազդեցություն կունենա մասնագիտական որակների կատարելագործման տեսանկյունից, - նշում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը և հավելում, - կարծում եմ, որ այս գործընթացը շարունակական կլինի, և այն երիտասարդները, որ հնարավորություն չեն ունեցել մասնակցել նման վարպետության դասի, հետագայում կունենան այդ հնարավորությունը, քանի որ ստացել էինք 50-ից ավելի դիմումներ»։

Փառատոնը 2013 թվականին հիմնադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ ի նշանավորումն մեծ կոմպոզիտորի 110-ամյակի:

Սերգեյ Սմբատյանը կարևորում է այն աջակցությունը, որն ուղղված է դասական երաժշտության զարգացմանը և հատկապես Խաչատրյանի անվան փառատոնին։ Նրա համոզմամբ՝ Freedom Broker Armenia-ի ներգրավվածությունը փառատոնին թույլ է տալիս ընդլայնել տեսլականը և ստեղծել ավելի մեծ հնարավորություններ հանրահռչակելու մեծ կոմպոզիտորի ժառանգությունն ամբողջ աշխարհում։

«Freedom Broker Armenia-ի և «Արամ Խաչատրյան» հիմնադրամի համատեղ աշխատանքը մեծ ոգևորություն է հաղորդում բոլորիս։ Այն մեզ հնարավորություն է տալիս ավելի համարձակ նախագծեր պլանավորել և Հայաստանում կազմակերպել փառատոն, որը ոչ միայն միջազգային մակարդակին կհամապատասխանի, այլև կդառնա միջազգային լուրջ հարթակ Խաչատրյանի ժառանգությունը հանրահռչակելու գործում։ Արվեստը միայն գաղափար չէ․ այն պահանջում է մարդկանց ու թիմեր, որոնք կկիսեն այդ հավատը և պատրաստ են ներդրում անել»,– նշում է մաեստրոն։

Փառատոնն անցկացվեց ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, իսկ փառատոնի գլխավոր գործընկերն էր Երևանի քաղաքապետարանը։