Մաեստրո Էդուարդ Թոփչյանը 2026 թվականի համերգաշրջանն սկսել է արտասահմանյան հյուրախաղերով
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը փետրվարի 8-ին կղեկավարի Նյուրնբերգի սիմֆոնիկ նվագախումբը՝ Նյուրնբերգի Meistersingerhalle-ում։ Ծրագրում՝ Մոցարտի «Առևանգում հարեմից» օպերայի նախերգանքը, Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը և Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը (մենակատար՝ հռչակավոր դաշնակահար Դմիտրի Մասլեև):
Մինչ այդ՝ մաեստորն հունվարի 16-ին և 17-ին գերմանական մեկ այլ քաղաքի՝ Զաալֆելդի Meininger Hof-ում հանդես է եկել Թյուրինգիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ներկայացնելով Բեթհովենի դասական խստությունը, Խաչատրյանի վառ, ժողովրդական վիրտուոզությունը և Շոստակովիչի ժամանակակից երաժշտության դրամատիզմը։
Ծրագրում Բեթհովենի «Պրոմեթևս»-ի նախերգանքն էր, կոմպոզիտորի Երկրորդ սիմֆոնիան, Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը (մենակատար՝ Անդրեյ Կուրբետ), Շոստակովիչի «Ադաջիո»-ն։
Մինչեւ գերմանական հյուրախաղերը մաեստրո Թոփչյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հյուրախաղերով էր հանդես եկել Չինաստանի ինը մշակութային կենտրոններում:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում