Ուկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնում
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնաբանել է խաղաղ բանակցությունների ընթացքը «ուկրաինական նախաճաշի» ժամանակ։ Միջոցառումը տեղի է ունեցել Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում և կազմակերպվել է գործարար Վիկտոր Պինչուկի հիմնադրամի կողմից: «Կարծում եմ՝ մեզ մնացել է մեկ հարց», - ասաց Ուիթքոֆը՝ չմանրամասնելով, թե դա ինչ է եղել։
Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ լավատես է և հետևաբար, Դավոսից կմեկնի Մոսկվա, հաղորդում է BBC-ն։ Ուիթքոֆի խոսքով՝ Դավոսում ուկրաինական թիմի հետ նա քննարկել է նաև Ուկրաինայի ապագա տնտեսական հեռանկարները, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի՝ երկիրը անմաքս առևտրի գոտի դարձնելու գաղափարը։
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում զրույցի գլխավոր թեմաներից մեկը դարձել են տնտեսական զարգացումը և հետպատերազմյան վերականգնումը։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս