Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժամանակավորապես կասեցվում է «Գոլլանդեց» սպիտակուցաճարպային մթերքի ներմուծումը Մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները կընդգրկվեն պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկում Վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարողանալու մասնակցել պետական գնումներին. նախագիծ (տեսանյութ) Ռուսաստանը միակ հարևանը չէ, որին մտահոգում է ԱՄՆ-ի աճող ներկայությունը Հարավային Կովկասում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանը ՀՀ վարչապետը ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Փոփոխություններ և լրացումներ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման կարգում ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ համաձայնագիր չի ստորագրել. FT Առնո Բաբաջանյան 105. ծաղիկներ են խոնարհվել և հարգանքի տուրք մատուցվել մեծանուն կոմպոզիտորի հիշատակին Մաեստրո Էդուարդ Թոփչյանը 2026 թվականի համերգաշրջանն սկսել է արտասահմանյան հյուրախաղերով Պուտինը Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները հաջողված չի համարում․ Ֆինլանդիայի նախագահ Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Արմավիր քաղաքի գլխավոր շենքերից մեկի բակում

Ժամանակավորապես կասեցվում է «Գոլլանդեց» սպիտակուցաճարպային մթերքի ներմուծումըՄոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները կընդգրկվեն պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկումՎարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարողանալու մասնակցել պետական գնումներին. նախագիծ (տեսանյութ)Ռուսաստանը միակ հարևանը չէ, որին մտահոգում է ԱՄՆ-ի աճող ներկայությունը Հարավային ԿովկասումՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանըՀՀ վարչապետը ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունըՓոփոխություններ և լրացումներ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման կարգումԱՄՆ-ն Ուկրաինայի հետ համաձայնագիր չի ստորագրել. FTԱռնո Բաբաջանյան 105. ծաղիկներ են խոնարհվել և հարգանքի տուրք մատուցվել մեծանուն կոմպոզիտորի հիշատակին21-օրական Վարդանի դեպքը՝ բացառիկ․ այրվածքաբանության կենտրոնը կյանք փրկող նոր ծրագրեր ունիՄաեստրո Էդուարդ Թոփչյանը 2026 թվականի համերգաշրջանն սկսել է արտասահմանյան հյուրախաղերովՊուտինը Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները հաջողված չի համարում․ Ֆինլանդիայի նախագահԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Արմավիր քաղաքի գլխավոր շենքերից մեկի բակումՊետական մարմիններից պահանջել եմ, որ վիրահատությունը կազմակերպվի սահմանված ձևաչափով. ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ Նարեկ Սամսոնյանի մասինՀին աշխարհակարգը փլուզվել է․ Կանադայի վարչապետԿապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայանԱՄՆ-ն ակտիվորեն ձգտում է Կուբայում ռեժիմի փոփոխությանՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են հայտնաբերելՔրեական և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվելՀաստատվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը. Ինչ է այն նախատեսումԵվրամիությունը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունները խորացնելու ծրագրերի մասինՀՀԿ-ն ունի 1 նպատակ, դա Փաշինյանի հեռացումն է, որը հոմանիշ է ՀՀ հետագա զարգացման. Հայկ ՄամիջանյանՀայտարարություններն այն մասին, որ Հայաստանի վարչապետի աշխատավարձը պետք է 1 դրամ կազմի, վտանգավոր են. Արթուր ՀովհաննիսյանՈւնեցել ենք դեպք, երբ ատեստավորման ժամանակ կինը փորձել էր ամուսնու փոխարեն լրացնել. Ժաննա ԱնդրեասյանՈւկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնումՀայաստանի Հանրապետությունում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ–ում. Մհեր ԳրիգորյանԱրփա–Սևան թունելի անխափան աշխատանքի համար տարեկան 300 մլն դրամ կհատկացվիՀայաստանը 15 տարով 150 մլն դոլարի վարկ է վերցնում՝ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար. Տոկոսը՝ 4.66Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնությունՀուշարձանների պահպանությունը պետք է ամրագրվի, անկախ նրանից՝ այս պահին կասկածներ կան, թե ոչ«Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում էՎաղարշյան-Քոչար խաչմերուկում բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-նՍա արյունահեղություն է, եվ այդ պատճառով ես ուզում եմ օգնել. ԹրամփՌուսաստանի նախագահը կհանդիպի ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետՍԴ դատավորները ևս հավելավճար կստանան. Կառավարությունը հավանություն տվեց օրինագծինԱդրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը դիմել է իրավաբաններինԿառավարության 2026 թվականի հունվարի 22-ի հերթական նիստըԿեղծ օղիներ պատրաստած և իրացրած անձինք վերականգնել են պետությանը պատճառված 6 մլն դրամի վնասըՌԴ նախագահը մտադիր է Խաղաղության խորհրդին 1 մլրդ դոլար ուղղել` ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվներիցՄենք այդքան տարիներ պաշտպանել ենք նրանց, բայց ոչինչ չենք ստացելՀետախուզվում է Սուրեն ԱբրահամյանըՌուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերըԻնչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»Սա մեր պատերազմը չէ, Եվրոպան պետք է զբաղվի դրանովՌուսաստանը դեկտեմբերին օրական կորցրել է մոտ 1000 մարդ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՀետաձգված եպիսկոպոսաց ժողովը՝ Ավստրիայում․ ո՞ւմ է հրավիրել կաթողիկոսը, ո՞վ կգնա, և ի՞նչ կքննարկվիՄանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը` շախմատի չեմպիոններԵՄ-ն պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին. Մարթա ԿոսԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 10 մարզերում«Խաղաղության խորհուրդը» հավակնում է համաշխարհային կարգավորող կառույցի դերին
Գիտություն

Հաստատվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը. Ինչ է այն նախատեսում

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 22–ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը նպատակ ունի լավարկելու արդեն իսկ մեծ թափ հավաքող և ուսուցիչների վարձատրության էական բարձրացման բերած ծրագիրը»։

Մինչև կոնկրետ փոփոխություններին անդադառնալը նա մի քանի ցուցանիշ ներկայացրեց՝ նշելով, որ ուսուցիչները արդեն իսկ հաջողությամբ հաղթահարել են կամավոր ատեստավորման գործընթացը։ «Դա մեզ տալիս է ընդհանուր պատկեր այս ոլորտում Կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ։ Գիտեք, որ Կառավարության ծրագրի առաջնահերթ ուղղություն էր՝ ներդնել մեխանիզմներ, որոնք մի կողմից կխրախուսեին ուսուցիչների մասնագիտական զարգացումը, մյուս կողմից էլ այդ մասնագիտական զարգացման արդունքները ճանաչելով՝ կբերեին վարձատրության բարձրացման։

Պետք է մի թվային ցուցանիշից սկսեմ, որն այն ցուցանիշն է, թե ինչքան միջոց էր պետությունը ուղղում այս նպատակին 2018 թվականին։ 2018-ին մենք ունեինք ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավելյալ խրախուսման ընդամենը 1 ծրագիր, որին հատկացված էր 263 մլն դրամ։ 2025-ին մենք արդեն ունենք 5 ծրագիր այս ուղղություններով, որոնցից խոշորը կամավոր ատեստավորումն է, և 2025-ին միայն ուսուցիչների հավելյալ խրախուսման ծրագրերի վրա պետությունը ուղղել է ավելի քան 15 մլրդ դրամ։ Սա նշանակում է, որ սա մեր կայուն և հետևողական քաղաքականությունն է, և սրա արդյունքում նաև այսօր մենք ունենք 9602 ուսուցիչ, որոնք արդեն իսկ հաջողությամբ հաղթահարել են կամավոր ատեստավորման գործընթացը։

Դրանք մեր ուսուցիչների շուրջ 31 տոկոսն են, և արդեն իսկ բարձրացված վարձատրություն են ստանում։ Վերջին խումբը միացավ այս  գործընթացին անցած տարեվերջին, և հունվարին առաջին անգամ կստանա հավելավճարները։ Պետք է նշեմ, որ կամավոր ատեստավորման այս ցուցանիշները միևնույն ժամանակ չեն չեղարկում անընդհատ գործընթացը դիտարկելու և լավարկելու մեր հանձնառությունը։ Անընդհատ քննարկումները բերում են շարունակական փոփոխությունների։

Այս նախագծով մի քանի կարգավորումներ վերաբերում են արդեն գործող ուսուցիչներին, և մյուսները վերաբերում են այն մարդկանց, որոնք ուզում են ուսուցիչ աշխատել։ Մենք նախատեսում ենք, որ ուսուցչի կողմից իրականացվող անհատական բաղադրիչի ժամերի վրա ևս կտարածվի ատեստավորման արդյունքների վարձատրությունը։ Սա նշանակում է, որ մեր ուսուցիչները, բացի իրենց առարկաները դասավանդելուց, նոր չափոփորոշչի համաձայն, կարող են նաև վարել խմբակներ, ունենալ նախագծային աշխատանքներ, որը կրթության անբաժանելի և շատ կարևոր մասն է, և հետևաբար եթե ուսուցիչը բացի, օրինակ, «Ֆիզիկա» առարկան դասավանդելուց՝ նաև Ֆիզիկայի նախագծային աշխատանքներ է ղեկավարում, ապա այդ ժամերը ևս կհաշվեն։

Բնականաբար, կարգավորում ենք այն իրավիճակը, երբ ուսուցիչն արդեն երկրորդ կամ երրորդ անգամն մասնակցում ատեստավորմանը, և այս պարագայում ֆիքսում ենք, որ եթե հավասար արդյունք ցուցաբերի, ապա ուսուցչի հավելավճարի չափը կպահպանվի, և կսահմանվի նոր հնգամյա ժամկետ։

Պետք է հիշեցնեմ, որ եթե դրույքաչափը փոխվում է անժամկետ, ապա հավելավճարը գործում է 5 տարի ժամկետով։ Այսինքն՝ եթե 2-րդ անգամ մասնակցեց և ունեցավ հավասար արդյունք, հավելավճարի չափը պահպանվում է, բայց նոր հնգամյա ժամկետ է սահմանվում։ Եթե երկրորդ անգամ ավելի ցածր հավելավճարի արդյունք է ցույց տալիս, հավելավճարը նախորդ ավելի բարձր արդյունքի չափով է պահպանվում, բայց նախորդ անգամ սահմանված ժամկետի չափով։ Բնականաբար, ավելի բարձր հավելավճարի իրավունքի դեպքում, երբ որ մասնակցությունը ավելի բարձր արդյունք է ունեցել, ապա նոր ժամկետ է սահմանվում նոր հավելավճարի չափով։

2-րդ խումբ փոփոխությունը, որը վերաբերում է ուսուցիչ աշխատելու ցանկություն ունեցող մարդկանց, հիմնվում է «Հանրակրթության մասին» օրենքի վերջին փոփոխության վրա։ Մասնավորապես, ես ուզում եմ հիշեցնել, որ հանրակրթության օրենքում մենք վերջին տարիներին մի քանի փոփոխություն արեցինք. ճկունություն ցուցաբերելով և հնարավորություն տալով, որ եթե ուսուցչի մրցույթը չի կայանում, ապա դրան կարող են մասնակցել նաև տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, մանկավարժի որակավորում ունեցող, կոնկրետ դասընթացներ մանկավարժահոգեբանական հմտությունների ուղղությամբ անցած մարդիկ։

Վերջին փոփոխությամբ օրենքով մենք սահմանեցինք, որ եթե ունեն հարակից ոլորտի մասնագիտական բարձրագույն կրթություն և տվյալ առարկայի ոլորտում 40-79 կրեդիտ, եթե կամավոր ատեստավորված են, ապա նույնպես կարող են աշխատել ուսուցիչ, և այս խմբի համար հիմա ստեղծում ենք կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն։

Երկրորդ խումբը մեր ուսանողներն են։ Մենք հանրակրթության օրենքի փոփոխությամբ հնարավորություն էինք տվել, որ եթե ուսուցչի մրցույթը չի կայանում, ապա մանկավարժական կրթություն ստացող ուսանողը կրթության վերջին տարում կկարողանա դասավանդել։ Հիմա մենք այս ուսանողներին հնարավորություն ենք տալիս կամավոր ատեստավորման մասնակցել»,- ասաց նախարարը։

Ժաննա Անդրեասյանը նաև նշեց, որ արտադպրոցական հաստատությունների մանկավարժներին՝ արվեստի, սպորտի դպրոցների մանկավարժներին, որոնք նույնպես 2023 թվականից ատեստավորման հնարավորություն են ստացել էլի կամավորության հիմունքներով, և 2023 թվականից սկսած այդ գործընթացն իրականացվում է, ու Կառավարության չզեկուցվող հարցերից մեկով լավարկվել է գործող կարգը, որով նաև համատեղությամբ աշխատելու դեպքում նրանք կկարողանան համատեղության վայրից նույնպես ստանալ լրավճար, եթե նույն ուղղությամբ են դասավանդում համատեղության վայրում։ «Այս հստակեցումն այս պահին կարող է վերաբերել շուրջ 290 մանկավարժի, որոնք արդեն ատեստավորված են։ Պետք է նշեմ, որ 2025 թվականին ատեստավորումը մենք իրականացրել ենք ամբողջությամբ նոր ուղղություններով։ Ըստ էության, արդեն շատ մեծ թվով մարդիկ կարողացել են մասնակցել։ Ատեստավորված մանկավարժների 77.2 տոկոսը արվեստի ոլորտի ներկայացուցիչներն են, և 22.8 տոկոսը՝ սպորտի ոլորտի»,- ասաց նա։

Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ քանի որ շատ տարբեր են արտադպրոցական հաստատությունները և համայնքային մարզադպրոցները, և  արվեստի դպրոցները շատ տարբերվում են իրենց դրույքաչափերով, ֆիքսված հավելավճարներ են տրվում, ոչ թե տոկոսային, ինչպես ուսուցիչների կամավոր ատեստավորման դեպքում էր, և 90-100 տոկոսի պարագայում ստանում են 138 300 դրամ հավելավճար պետական բյուջեից, 80-89 տոկոսի պարագայում՝ 111500 դրամ հավելավճար և 70-79 տոկոսի պարագայում՝ 80 600 դրամ հավելավճար։ «Իհարկե, սա դեռևս շատ սպեցիֆիկ ուղղություններ պարունակող ոլորտ է, և կան ոլորտներ, որոնց մենք կանդրադառնանք այս տարի. ուղղություններ թե՛ արվեստում, թե՛ սպորտում»,- նշեց նախարարը։

Ամենաբարձր բալ ստացող 13 ուսուցիչ ստանում է 700 հազար դրամ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ այդտեղ մտածելու բան կա, նրանց նկատմամբ ավելի էական պետք է լինի այդ արդյունքի դիմաց փոխհատուցումը։

ԿԳՄՍ նախարարն ասաց, որ կա 600-700 հազար դրամ ստացող 70 ուսուցիչ, 500-600 հազար դրամ ստանում է 220 ուսուցիչ, 400-500 հազար ստանում է 1362 ուսուցիչ, 300-400 հազար ստանում է 2952 ուսուցիչ։ «Թվերը էապես լավարկվել են ատեստավորման վերջին փուլից հետո։ Հավելյալ խթաններ դնելով՝ կարծում եմ՝ կկարողանանք ընդգրկել բոլոր ուսուցիչներին»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։