Վարչապետի պաշտոնում չեմ պատկերացնում մի քանի երկրի քաղաքացի հանդիսացող անձի (տեսանյութ). ՆԳ նախարար
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի շուրջ քննարկումներին՝ հայտարարելով, որ վարչապետի պաշտոնում չի պատկերացնում մի քանի երկրի քաղաքացի հանդիսացող անձի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ նա նշեց, որ երկքաղաքացիության ինստիտուտին ինքը դեմ չէ, և այն շարունակելու է գործել, սակայն սահմանադրական բարձրագույն պաշտոնների դեպքում իրավիճակն այլ է։
«Վարչապետի պաշտոնում առհասարակ ես պատկերացնում եմ այնպիսի թեկնածուի, որի շահերի կենտրոնը միայն Հայաստանն է։ Մի քանի երկրների քաղաքացի լինելով՝ դժվար եմ պատկերացնում, թե որ երկրի կենսական շահերին ավելի նախապատվություն պիտի տա տվյալ քաղաքացին»,– ասաց Սարգսյանը։ Նրա գնահատմամբ՝ քաղաքացիությունը զուտ անձնագիր կամ թուղթ չէ, այլ ենթադրում է տվյալ պետությանը հավատարմության երդում և պարտավորություն։
Այդ պատճառով, ըստ նախարարի, ՀՀ վարչապետ և վարչապետի թեկնածու պետք է լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը։ «Կհորդորեմ բոլորիս, որ իրատեսականության զգացողությունը չկորցնենք»,– ընդգծեց նա։
Անդրադառնալով տվյալ հարցի մասով տարբեր իրավական մեկնաբանություններին՝ Արփինե Սարգսյանը նշեց. «Ես ուղղակի մտածում եմ, որ փաստորեն հնարավոր է ստեղծագործ նմանատիպ միտք ունենալ նաև իրավաբանությունում, բայց բոլորիս կհորդորեմ չկորցնել իրատեսականության զգացողությունը»։
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Կարապետյանը, սակայն, վերջին չորս տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում և ունի այլ երկրների քաղաքացիություն։
Սամվել Կարապետյանն այս պահին տնային կալանքի տակ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։
Հայաստանի Սահմանադրության 148-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները։ Սահմանադրության 48-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Սամվել Կարապետյանը վերջին 4 տարիներին մշտապես չի բնակվել, ինչպես նաև ունի նաև այլ երկրների քաղաքացիություն։
«ՈՒժեղ Հայաստան» կուսակցության միջոցառման ժամանակ հրապարակվել էին մի խումբ սահմանադրագետների մեկնաբանություններ, որոնք պնդում էին, որ ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածը, որը սահմանում է, թե ինչ պահանջների պետք է բավարարի ՀՀ վարչապետի թեկնածուն, անփոփոխելի հոդված չէ և այն կարելի է փոխել Ազգային ժողովի միջոցով՝ առանց հանրաքվեի։ Իսկ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն էլ նշել էր, որ ընտրություններում հաղթելու և խորհրդարանում մեծամասնություն ստանալու պարագայում իրենք Ազգային ժողովում կնախաձեռնեն Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխություն, որից հետո կկարողանան Սամվել Կարապետյանին ընտրել վարչապետ։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Քաղաքացին պետք է առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում. Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվու...