Մենք միակ ուժն ենք, որ ոչ մեկի ենթակայության տակ չենք գտնվում. Սեյրան Օհանյան (ֆոտո)
Մենք միակ ուժն ենք, որ ոչ մեկի ենթակայության տակ չենք գտնվում: Այս մասին Սյունիքի մարզում ընթացող նախընտրական քարոզարշավի ժամանակ գորիսեցիների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Մի հավատացեք ասեկոսեներին, թե մենք որեւէ մի քաղաքական ուժի հովանավորության տակ ենք»,- ասել է նա:
Եթե Եղեգնաձորում Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ինքը շատ լավ է պաշտոնավարել ՊՆ պաշտոնում, Վայքում եւ Սիսիանում իր պաշտոնավարումը թողեց ժողովրդի գնահատականին եւ հիշեցրեց, որ բանակն ամուր դիրքեր ունի իր շնորհիվ, Գորիսում հայտարարեց, որ չի կարող ասել՝ լավ է ղեկավարե՞լ հայոց բանակը, թե՞ վատ:
«Մենք միակ ուժն ենք, որ ոչ մեկի ենթակայության տակ չենք գտնվում, այդ պատճառով միայն մեզ են քննադատում: Բայց այդ քննադատությունները մեզ չեն խանգարում եւ հավատացեք, որ մենք գնալու եւ հասնելու ենք հաջողությունների: Բանակային այն փորձը, որ ձեռք եմ բերել աճելով եւ հասնելով մինչեւ բարձր պաշտոնների եւ բանակային այն կարգապահությունը, որ գոյություն ունի, մենք կիրառելու ենք պետության նկատմամբ: Ոչ թե դա նշանակում է, որ մարդիկ, էսպես առավոտից երեկո շարվելու եւ շարքով գնան այսկողմ եւ այնկողմ, ոչ… ընդհակառակը, մարդկանց տալու ենք այդ ազատությունը, արժանապատվությունն ու ամենակարեւոր սեփականությունը՝ անձնական արժանապատվությունը»,- հայտարարել է Օհանյանը:
«Ոչ ոք այլեւս մարդկանց արժանապատվությանը իրավունք չեն ունենալու կպնեն, բոլորը խիստ կերպով պատժվելու են: Իսկ բանակայանին կարգապահությունը մենք մտցնելու ենք արատավոր բարքերի շրջանակներում: Այդ բարքերը համատարած են մեր հանրապետությունում, Գորիսում էլ մերթընդմերթ լինում են: Մենք այդ ամենի դեմն առնելու ենք»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Ջրառատի դեպքերի կապակցությամբ դաշինքի ներկայացուցիչները չեն խոսում, Սեյրան Օհանյանը ոչ մի ակնարկ անգամ չի անում, թեկնածուներից միայն Արմեն Մարտիրոսյանն է ամեն քաղաքում ընտրողներին ներկայացնում, թե ինչպես են «հարձակվել իրենց համակիրների վրա» ու յուրաքանչյուր քաղաքում հորդորում, որ ոչ մի դեպքում հանրապետականներին չընտրել: Իսկ դեպքի մանրամասներից Մարտիրոսյանը հետաքրքրվում է դաշինքին ուղեկցող լրագրողներից, թե ի՞նչ նորություն կա:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները մարտի 15-ին կլինի Կապանում, Ագարակում, Մեղրիում եւ Քաջարանում:


















































ՕՐՕ դաշինքը՝ սաստկացած ապօրինությունների մասին
Վարչական դատարանը մերժեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայցադիմումը
ՕՐՕ-ի հայցով վճիռը կհրապարակվի ապրիլի 14-ին (Տեսանյութ)
ՕՐՕ դաշինքը պատրաստ է օգնել ՀԱԿ-ին՝ ՍԴ դիմելու հարցում
Մի օր այս մղձավանջն ավարտվելու է, իսկ ԿԸՀ-ին հարցեր են տալու
Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)