Մոսկվան արդեն որոշել է. գազի գինը կբարձրացնի Հայաստանի համար. «Թող չոգեւորվեն»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանն արդեն իսկ կայացրել է քաղաքական որոշում․ տարվա վերջին, երբ ավարտվում է Հայաստանի հետ գազային պայմանագիրը, բարձրացնել գազի սակագինը։ Ռուս փորձագետներից մեկը մեզ ասաց․ «Որպեսզի Ռուսաստանի այդ քայլը չմեկնաբանվի ոչ բարեկամական ԵՏՄ հայաստանյան իր պարտնյորի նկատմամբ, Ռուսաստանը գազի գինը կբարձրացնի նաեւ Բելառուսի համար, ապա հետադարձ սխեմաներով Բելառուսի համար կիջեցվի այն, իսկ Հայաստանի համար կմնա նույնը, որովհետեւ այստեղ այլեւս ոչ թե չեն վստահում հայաստանյան նոր իշխանություններին, այլեւ մի շարք հարցերի հետ կապված տարակուսած են, ինչի մասին չեն երկնչում Հայաստանից Ռուսաստան ժամանած բարձրաստիճան հյուրերին տեղեկացնել։
Հայաստանում թող չմոռանան ու չոգեւորվեն Վրաստանի օրինակով։ Վրաստանին Արեւմուտքն առանձնապես գրանտներ չտվեց, վարկեր տվեց, եւ այսoր Վրաստանի արտաքին պարտքը, ի տարբերություն Հայաստանի 7 միլիարդի, 14 միլիարդ է։ Վրաստանն այսօր առանց Օսիայի ու Աբխազիայի է, իսկ երկրի իրական ղեկավար Իվանիշվիլին «Գազպրոմի» 6 տոկոսի սեփականատերն է։ Ասել է թե՝ նա ռուսական «տղա» է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից