Սեւանի քաղաքապետը 6 հողամաս, 1 բնակարան եւ 3 մեքենա ունի
«Փաստ» թերթը գրում է. «Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը յոթ անշարժ եւ երեք շարժական գույք ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Մուրադյանը հայտարարագրել է վեց հողամաս եւ մեկ բնակարան: Նրան են պատկանում նաեւ «VAZ 2115–199», «FORD MONDEO 2.0 I» եւ «MERCEDES–BENZ 200» մակնիշի ավտոմեքենաները:
2017 թ. տարեկան հայտարարագրի համաձայն էլ դրամական միջոցները նախորդ տարի փոքր – ինչ նվազել են: 2017 թ. սկզբին ունեցել է 10 միլիոն դրամ ու 14 հազար ԱՄՆ դոլար, իսկ նույն տարվա վերջին՝ 6 միլիոն 500 հազար դրամ ու 14 հազար դոլար: Իսկ տարեկան եկամուտները կազմել են 2 միլիոն 211 հազար դրամ, որը նրա՝ քաղաքապետի պաշտոնում ստա ցած «ռոճիկն» է:
Մուրադյանը մինչ քաղաքապետի պաշտոնը ստանձնելը աշխատել է «Սեւան» ազգային պարկում՝ որպես տնօրենի տեղակալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից