ՀՀԿ-ում լուրջ տարաձայնություններ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում ապագա քայլերի առնչությամբ լուրջ տարաձայնություններ կան։ Սերժ Սարգսյանը լռում է: Մեզ ասացին․ «Նա մտածում է դեռ համբերել, չսրել վիճակը, իր շրջապատը, այդ թվում ՀՀԿ-ականներին չդնել ավելորդ հարվածի տակ»։ Մինչեւ ե՞րբ․«Կարծում եմ՝ մինչեւ աշուն, փորձելու ենք կուսակցությունում բարեփոխումներ իրականացնել․ չնայած արտահոսքին, դեռ բավականին մեծ կորիզ կա․ ԱՄԿ-ականներս՝ բոլորս ոտքի վրա ենք, քիչ չեն սեւեռված արեւմտականները, նաեւ՝ ռուսական գերակայությունն ընդունողներ կան։ Վեճ կա, փորձելու ենք գտնել ոսկե միջինը»։
Ադենաուերի հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ ի՞նչ է նշանակում՝ կարո՞ղ է ՀՀԿ-ն շեղվի դեպի արեւմտյան վեկտոր․ «ՀՀԿ-ն առաջին հերթին ԱՄԿ-ն է․ ինչ արվի՝ այդ ակունքում է արվելու։
Բարեփոխումները խիստ անհրաժեշտ էին ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանն այսօր շատ ավելի թեքվել է դեպ արեւտյան դաշտ, այլ որ՝ կյանքն ապացուցեց ՀՀԿ-ն դարձել էր ամորֆ, ոչ դինամիկ մի կառույց՝ իր բոլոր «այիբներով» հանդերձ, ընտրություններն էլ /խորհրդարանական/ սարերի հետեւում չեն, իսկ մենք նպատակ ունենք ապագա պառլամենտում լուրջ ներկայացվածություն ունենալ»։
Կարծում եք՝ կմտնե՞ք պառլամենտ․«Անշուշտ ունենալու ենք պառլամենտում ներկայացվածություն, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում․ թող չլինի 40, թող լինի 20-30 տոկոս»։ Հույսներդ օրվա իշխանությունների սխալների, բացթողումներր վրա՞ է։ «Երբե՝ք․ հույսներս մեր արմատների, մեր բարեփոխվելու վրա է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից