Նիկոլ Փաշինյանն ու լրագրողներն այդպես էլ վերջնական պայմանավորվածության չեկան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջին մեծ ասուլիսը տեւեց նախատեսվածից ավելին՝ 2 ժամ 37 րոպե։ Այդ ընթացքում լրագրողներին հնարավորություն ընձեռվեց առնվազն երեք տասնյակ հարց ուղղել վարչապետին։ Հարցերը վերաբերում էին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, եւ ԼՂՀ կարգավորմանը։
Վարչապետը նաեւ քննարկեց լրագրողների հետ հետագա շփման ֆորմատը, նշելով, որ հասկանում է լրագրողների դժգոհությունը, երբ հաղորդակցվում է հասարակության հետ ֆեյսբուքյան «լայվերի» միջոցով, երբ պատասխանում էր իրեն ուղղված առավել շատ «լայք» հավաքած հարցերին:
«Եկեք շփման ռեժիմ պայմանավորվենք, որ պարբերաբար դուք էլ հնարավորություն ունենաք ձեզ հետաքրքրող հարցերը տալու։ Բայց եկեք պայմանավորվենք այնպես, որ իսկապես տրամաբանության սահմաններում լինի, որպեսզի մի ասուլիսի գանք ու պարզվի, որ ոչ մի հարց չկա եւ ուղղակի նստենք։ Քանի որ առաջին ասուլիսն էր, մտածեցի, որ մեկուկես, երկու ժամ կտեւի, բայց...Ես սխալվեցի, դուք ճիշտ էիք»,– ասաց Փաշինյանը։
Նշենք, որ հարցի քննարկման ընթացքում լրագրողները հնչեցրեցին ցանկություն, որ վարչապետն ասուլիսի մասնակցի շաբաթը մեկ, կամ ամիսը մեկ, սակայն որեւէ վերջնական որոշում չհնչեց։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից