Ամեն ինչ անելու ենք աշխատավարձերն ու թոշակները բարձրացնելու խնդիրը լուծելու համար. վարչապետ
Մեր առջեւ դրված է աշխատավարձերն ու թոշակները բարձրացնելու խնդիր, եւ մենք ամեն ինչ անելու ենք այդ խնդիրը լուծելու համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, երբ ասում են «ներառող տնտեսական համակարգ եւ կոռուպցիայի դեմ պայքար», իրենց հիմնական խնդիրը ոչ թե մարդկանց բանտերը լցնելն է, այլ որ նախ ապահովեն մաքսիմալ հավասար տնտեսական դաշտ, երկրորդ, ժողովրդին հասանելիք գումարները գանձենք եւ դրանով ավելացնեն պետական եկամուտները:
«Դրանով մենք այդ եկամուտները պետք է ծախսենք պետական նպատակների համար, որոնց մեջ է նաեւ թոշակների ու աշխատավարձերի բարձրացումը:
Մենք հիմա 2019 թվականի բյուջեի մշակումների աշխատանքում ենք: Մեզ համար կարեւոր է, որ այնպիսի որոշում կայացնենք, որը մեզ չի ստիպի ՀՀ պետական պարտքն ավելացնել: Մեր պետական պարտքը հատում է օրենքով սահմանված վերին սանդղակը եւ չեմ կարծում, որ մանավանդ վարկերի անարդյունավետ պատմությունը թողած նոր վարկեր ներգրավենք»,-հայտարարեց Փաշինյանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից