Լճի մակարդակի բարձրացումը կբարելավի «Սևան» ազգային պարկի ներկայիս վիճակը
Սևան թափվում է 28 գետի ջուր, ամենամաքուրը Արփա-Սևան թունելով եկողն է, որովհետև դրա հարակից տարածքում ոչ մի գյուղ չկա, իսկ մյուսները աղտոտում են լիճը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սևան» ազգային պարկի գլխավոր ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը: «Հիմա վիճակը լավ չէ: Եվ միակ բանը, որ կարող է փրկել «Սևան» ազգային պարկը, ջրի մակարդակի բարձրացումն է»,- ասաց բանախոսը:
Կան մի շարք խնդիրներ, որոնք լուծելու դեպքում փոքր-ինչ կբարելավվի ազգային պարկի վիճակը: Փորձագետն այդ խնդիրներից առանձնացնում է աղբի հարցը: Ըստ նրա` անպայման պետք է կառուցվեն աղբի վերամշակման գործարաններ. «Մենք ունենք 2 մեծ աղբավայր` Նուբարաշեն և Երևանյան լիճ: Մենք կարող ենք աղբի վերամշակման երկու գործարան ստեղծել: Դա ձեռնտու կլինի նաև պետության համար»,-նշեց նա:
Գագիկ Սուխուդյանի կարծիքով, «Սևան» ազգային պարկի տարածքում երեք օբյեկտներ կան, որոնք ճիշտ են կառուցված: «Դրանք են «Ախթամարը», «Մինուտկան» և «Սևան» հյուրանոցը: Մնացած բոլոր կառույցները խախտում են ազգային պարկի հատակագիծը և լուրջ խնդիրների հանգեցնում: Հարցը խորհրդային տարիներին էլ կար, երբ արհեստականորեն կոլխոզներ էին կառուցում, պլան տալիս և այլն»,-նշեց նա:
Սևանի ներկայիս մակարդակը 1900 մ 25 սմ է: Փորձագետի կարծիքով, Սևանի մակարդակը պետք է բարձրանա ևս 6 մետրով: Հակառակ դեպքում հողահատկացումներ անելը բացառվում է: Չնայած վերջինիս պնդմամբ` ապօրինի կերպով հողահատկացումներ միշտ արվել են: «Ազգային պարկը կորցրել է իր իմաստը, այն բաժանվել է ամառանոցների: Այնինչ՝ դա բոլորինս է, ազգային սեփականություն է»,-ընդգծեց ճարտարապետը:
Գագիկ Սուխուդյանի խոսքով`ջուրը չի կարելի դարձնել բիզնեսի առարկա: «Սևանի ջուրը հարկավոր է մաքրել, դարձնել խմելու ջուր և վաճառել, ոչ թե օգտագործել ոռոգելու, էլեկտրաէներգիա ստանալու համար»,-հավելեց նա:
Ջրի միջազգային օրվա կապակցությամբ սույն թվականի մարտի 22-ին «Սևան» ազգային պարկի գլխավոր ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը իր թիմով Արևիկ ափից երեք կիլոմետր հեռավորության վրա 40 մետր խորությունից հատուկ սարքերով ջուր է վերցրել, որը ենթարկվել է փորձաքննության: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այդ ջուրը պիտանի է խմելու համար:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից