ՀՀ իշխանությունները լուրջ խնդրի առաջ են
«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները լուրջ խնդրի առաջ են կանգնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նախապատրաստվելիս: Հոկտեմբերին նախատեսված է անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու են Ֆրանկոֆոնիայի տասնյակ երկրների ներկայացուցիչներ (ՖՄԿ-ն ունի 84 անդամ): Երևանում սպասվում է 4 հազարից ավելի մարդու ժամանում, որոնց թվում կլինի ավելի քան 600 լրագրող: Նախատեսված է մոտ 50 նախագահի այցելություն մեր երկիր, մինչդեռ մեր հյուրանոցներում այդքան նախագահական համարներ չկան, հետևաբար՝ խնդիր է, թե ինչպես են տեղավորելու բարձրաստիճան հյուրերին:
Նախագահների հետ, բնականաբար, մեծաքանակ պատվիրակություններ կժամանեն՝ նախարարներ, պատգամավորներ, գործարարներ, թիկնապահներ: «Սա շատ կարևոր միջոցառում է, պետք է լրջորեն նախապատրաստվել, Հայաստանում երբևէ այդքան նախագահ չի հյուրընկալվել, ամենաշատը 5 նախագահ է եկել, ընդամենը մի Պուտին է գալիս, ամբողջ Երևանը կաթվածահար է լինում, ինչպես պետք է լինի հոկտեմբերին, դժվար է պատկերացնել:
Սա շատ կարևոր միջոցառում է»,- ասաց մեր աղբյուրը:
Գագաթնաժողովի հետ կապված մյուս խնդիրն էլ այն է, որ դրա պատրաստությունները սկսել են նախորդ իշխանությունները, և հյուրերի հետ պայմանավորվածություններ կան, որ ձեռք են բերել նախկին պաշտոնյաները, ու հիմա հարց է՝ կմասնակցեն նրանք, թե ոչ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից