Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կռիվը նոր թափ է ստանում
«Ժողովուրդը» գրում է. «Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կռիվը նոր թափ է ստանում: Ինչպես հայտնի է, Ալիկ Սարգսյանը իրավապահներին հայտնել էր, որ նախկին մարզպետը 2012թ. իրենից 60 000 դոլար է պահանջել՝ սպառնալով նրա վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակել: Վարդգես Հովակիմյանն էլ իրավապահներին հայտնել է, թե ոչ միայն Ալիկ Սարգսյանից գումար չի պահանջել, այլև ինքն է նրան տվել՝ որպես կաշառք այն ժամանակ, երբ Սարգսյանը ոստիկանապետի պաշտոնն էր զբաղեցնում:
Իսկ գումարը տվել է իր նախկին աշխատակցի որդուն ոստիկանության համակարգում աշխատանքի ընդունելու համար, սակայն Սարգսյանը խոստումը չի կատարել, գումարն էլ չի վերադարձրել: Ինչևէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից փորձեց պարզել, թե արդյոք նա տեղյակ է եղել այս պատմությունից ու փորձե՞լ է պարզել իրականությունը:
Ի պատասխան՝ ՀՀ ոստիկանապետը հայտնեց. «Ընդամենը երեկ երեկոյան եմ տեղեկացել խնդրի մասին և այն էլ լրահոսից»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից